00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է Փաշինյանի ուղեգծին. Զատուլին

© Sputnik / Asatur YesayantsКонстантин Затулин перед началом заседания Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн
Константин Затулин перед началом заседания Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2024
Բաժանորդագրվել
Պետդումայի պատգամավորը նշել է, որ Հայաստանի վարչապետն արդեն տևական ժամանակ է`Արևմուտքի ուղղությամբ վերակողմնորոշվելու քաղաքականություն է վարում:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական ուղեգծին: Այս տեսակետը հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնելու է Շվեյցարիա՝ մասնակցելու Ուկրաինայի հացով գագաթնաժողովին։
«Ինձ թվում է, որ ամեն ինչ համապատասխանում է միանգամայն հստակ արտահայտված ուղեգծին, որը կապված է պարոն Փաշինյանի՝ Հայաստանը դեպի Արևմուտք կողմնորոշելու ու Ռուսաստանից հեռանալու վաղուցվա համոզմունքների հետ` դրանից բխող բոլոր կոնկրետ մանրամասներով, այդ թվում` ՀԱՊԿ-ում լինելու, նախկին պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանում ՌԴ սահմանապահների և ռուսական ռազմակայանի գտնվելու առումով», - ասել է Զատուլինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը պահանջում է արժեքների վերագնահատում, որով ակտիվորեն զբաղվում է Փաշինյանը:
Քաղաքական գործիչը հավելել է, որ այժմ Հայաստանի վարչապետի թիրախներից մեկը Հայ առաքելական եկեղեցին է։
Զատուլինը վարչապետի գործողությունները համարում է հայ ժողովրդի հիմնարար շահերի դավաճանություն։ Ըստ նրա` ամբողջ հարցն այն է, թե որքանով են Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև Ռուսաստանը դրանից պատշաճ հետևություններ անելու:
Պատգամավորը ցավով նշել է, որ իրենք ուշացել են եզրակացություններ անելու հարցում։
Լրահոս
0