https://arm.sputniknews.ru/20240613/vtshrabek-datarani-hakakvorupcivon-palati-datavvor-e-yntrvel-rubik-mkhitarjany-77084827.html
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր է ընտրվել Ռուբիկ Մխիթարյանը
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր է ընտրվել Ռուբիկ Մխիթարյանը
Sputnik Արմենիա
Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107-ից պատգամավորից 70-ը։ 13.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-13T16:54+0400
2024-06-13T16:54+0400
2024-06-13T17:19+0400
ռուբիկ մխիթարյան
դատավոր
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77085484_0:54:800:505_1920x0_80_0_0_4a93911f8bc7abad36ff8e9be3a4a7ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովը քվեարկության միջոցով Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին։ Այս մասին հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։Նշենք, որ այսօր ԱԺ–ում շարունակվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հարցի քննարկումը։Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107-ից պատգամավորից 70-ը։ Մխիթարյանն ընտրվել է միաձայն, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։Հիշեցնենք՝ Ռուբիկ Մխիթարյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներից է։ Նրա նախագահությամբ են ընթացել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խարատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի գործերով դատական նիստերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77085484_88:0:800:534_1920x0_80_0_0_81d6ad0397f36e2861cffa53a83895aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբիկ մխիթարյան, դատավոր, աժ (ազգային ժողով)
ռուբիկ մխիթարյան, դատավոր, աժ (ազգային ժողով)
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր է ընտրվել Ռուբիկ Մխիթարյանը
16:54 13.06.2024 (Թարմացված է: 17:19 13.06.2024) Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107-ից պատգամավորից 70-ը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովը քվեարկության միջոցով Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին։ Այս մասին հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում շարունակվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հարցի քննարկումը։
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107-ից պատգամավորից 70-ը։ Մխիթարյանն ընտրվել է միաձայն, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
Հիշեցնենք՝ Ռուբիկ Մխիթարյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներից է։ Նրա նախագահությամբ են ընթացել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խարատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի գործերով դատական նիստերը։