https://arm.sputniknews.ru/20240613/vor-zlmneri-ashkhatakicner-en-tuzhel-azhi-mvot-hzhmn-pahanj-e-nerkajacrel-ishkhanutjany-77046689.html
Ո՞ր ԶԼՄ–ների աշխատակիցներ են տուժել ԱԺ–ի մոտ. ՀԺՄ–ն պահանջ է ներկայացրել իշխանությանը
Ո՞ր ԶԼՄ–ների աշխատակիցներ են տուժել ԱԺ–ի մոտ. ՀԺՄ–ն պահանջ է ներկայացրել իշխանությանը
Sputnik Արմենիա
Ժուռնալիստների միությունն ուշագրավ է համարում այն փաստը, որ լարված իրավիճակում սկսել են կորչել լրագրողների ու օպերատորների տեխնիկան։ 13.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-13T00:43+0400
2024-06-13T00:43+0400
2024-06-13T00:44+0400
հայաստան
ժուռնալիստների միություն
լրագրող
օպերատոր
բաղրամյան պողոտա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77030786_0:157:1601:1057_1920x0_80_0_0_dca88bfa5cf8e9e2de401c6de2252304.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչափ գործողությունները, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների թիրախավորումը։Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել` իշխանություններից պահանջելով անհապաղ բացահայտել և քրեաիրավական գնահատականի արժանացնել ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատու ոստիկանության պաշտոնյաներին։Միությունը նշել, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով լուրջ վնասվածքներ են ստացել նաև ԶԼՄ–ների մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ՝ լրագրողներ և օպերատորներ։Տուժել են News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, որը ոտքի կոտրվածքով գտնվում է Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում և վիրահատության կենթարկվի: «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը ևս ոտքն է վնասել։ Ըստ լրատվամիջոցի հայտարարության՝ շարքից դուրս է եկել իրենց ուղիղ հեռարձակման տեխնիկան։ Վնասվածք է ստացել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը։ Armlur.am-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը նույնպես այս պահին հիվանդանոցում է:Ժուռնալիստների միությունն ուշագրավ է համարում, որ ԱԺ–ի մոտ հրմշտոցի ժամանակ լարված իրավիճակում սկսել են կորչել լրագրողների ու օպերատորների տեխնիկան, համացանցին միանալու սարքերը, վնասվել միկրոֆոններ, տեսախցիկներ:«Տեղի ունեցածը պատկերող բազմաթիվ տեսանյութերում ու լուսանկարներում հստակ երևում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվում են նաև այն ուղղություններով, որտեղ կենտրոնացած են մեծ թվով օպերատորներ և լրագրողներ։ Դա ողջամիտ կասկած է հարուցում, որ ոստիկանությունը, ըստ ամենայնի, քաղաքական իշխանության հրահանգով թիրախավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,– ասված է հայտարարությունում։Ժուռնալիստների միությունը հրավիրել է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, խոսքի ու մամուլի ազատության հարցերով զբաղվող բազմաթիվ կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով համարժեք գնահատականի արժանացնել տեղի ունեցածը։Հիշեցնենք` հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։Առողջապահության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 98 քաղաքացի է բուժօգնության դիմել, այդ թվում՝ ոստիկաններ։ Նրանց վնասվածքները հիմնականում թեթև և միջին ծանրության են։ Միայն մի քաղաքացի է ծանր վնասվածք ստացել դաստակի հատվածում։Բերման է ենթարկվել 98 քաղաքացի։
բաղրամյան պողոտա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77030786_0:0:1545:1158_1920x0_80_0_0_0cb533cfd70978bada84a4a5dd9137dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ժուռնալիստների միություն, լրագրող, օպերատոր, բաղրամյան պողոտա
հայաստան, ժուռնալիստների միություն, լրագրող, օպերատոր, բաղրամյան պողոտա
Ո՞ր ԶԼՄ–ների աշխատակիցներ են տուժել ԱԺ–ի մոտ. ՀԺՄ–ն պահանջ է ներկայացրել իշխանությանը
00:43 13.06.2024 (Թարմացված է: 00:44 13.06.2024) Ժուռնալիստների միությունն ուշագրավ է համարում այն փաստը, որ լարված իրավիճակում սկսել են կորչել լրագրողների ու օպերատորների տեխնիկան։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչափ գործողությունները, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների թիրախավորումը։
Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել` իշխանություններից պահանջելով անհապաղ բացահայտել և քրեաիրավական գնահատականի արժանացնել ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատու ոստիկանության պաշտոնյաներին։
«Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրելու է քաղաքական իշխանությունը՝ ապացուցելով, որ լրագրողներին թիրախավորելու գործողությունը կատարվել է բարձրագույն իշխանության հրահանգով»,– ասված է հայտարարությունում։
Միությունը նշել, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով լուրջ վնասվածքներ են ստացել նաև ԶԼՄ–ների մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ՝ լրագրողներ և օպերատորներ։
Տուժել են News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, որը ոտքի կոտրվածքով գտնվում է Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում և վիրահատության կենթարկվի: «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը ևս ոտքն է վնասել։ Ըստ լրատվամիջոցի հայտարարության՝ շարքից դուրս է եկել իրենց ուղիղ հեռարձակման տեխնիկան։ Վնասվածք է ստացել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը։ Armlur.am-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը նույնպես այս պահին հիվանդանոցում է:
Ժուռնալիստների միությունն ուշագրավ է համարում, որ ԱԺ–ի մոտ հրմշտոցի ժամանակ լարված իրավիճակում սկսել են կորչել լրագրողների ու օպերատորների տեխնիկան, համացանցին միանալու սարքերը, վնասվել միկրոֆոններ, տեսախցիկներ:
«Տեղի ունեցածը պատկերող բազմաթիվ տեսանյութերում ու լուսանկարներում հստակ երևում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվում են նաև այն ուղղություններով, որտեղ կենտրոնացած են մեծ թվով օպերատորներ և լրագրողներ։ Դա ողջամիտ կասկած է հարուցում, որ ոստիկանությունը, ըստ ամենայնի, քաղաքական իշխանության հրահանգով թիրախավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,– ասված է հայտարարությունում։
Ժուռնալիստների միությունը հրավիրել է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, խոսքի ու մամուլի ազատության հարցերով զբաղվող բազմաթիվ կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով համարժեք գնահատականի արժանացնել տեղի ունեցածը։
Հիշեցնենք` հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը
լուսաձայնային նռնակներ կիրառեց։
Առողջապահության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով
98 քաղաքացի է բուժօգնության դիմել, այդ թվում՝ ոստիկաններ։ Նրանց վնասվածքները հիմնականում թեթև և միջին ծանրության են։ Միայն մի քաղաքացի է ծանր վնասվածք ստացել դաստակի հատվածում։
Բերման է ենթարկվել
98 քաղաքացի։