https://arm.sputniknews.ru/20240613/shatern-en-uzum-tapalel-erevani-ev-mvoskvaji-haraberutjunnery-zakharvova-77093338.html
Շատերն են ուզում տապալել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները. Զախարովա
Շատերն են ուզում տապալել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները. Զախարովա
Sputnik Արմենիա
Հայ-ռուսական հարաբերությունները կոնկրետ և բացառիկ անձնավորությունների հետ կապված չեն, նշել է նա 13.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-13T19:26+0400
2024-06-13T19:26+0400
2024-06-13T19:26+0400
մարիա զախարովա
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77089202_0:0:1281:720_1920x0_80_0_0_9ba3ae3f4e6f316e78ef74458f947afa.jpg
Շատերն ուզում են տապալել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները, և քիչ բան չեն արել դրանց վնասելու համար, սակայն Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ այդ փորձերն ապարդյուն լինեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակին։Նրա խոսքով՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները միշտ առաջնահերթություն են եղել մի շարք պատճառներով՝ պատմական, տնտեսական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական:«Դրանք միշտ կառուցվել են իրավահավասարության, շահերի փոխադարձ հաշվի առնելու, տարածաշրջանում իրավիճակի գիտակցման ըմբռնման վրա», - ասել է Զախարովան: Անվերջ բառախաղ․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասինՆա կարծում է, որ ՌԴ-ի հասցեին երբեմն ոչ ադեկվատ և խիստ վիրավորական հայտարարությունները, երկկողմ կապերի խաթարմանն ուղղված ապակառուցողական միջոցառումները առաջին հերթին անդրադարձով հարվածեցին Հայաստանի ժողովրդին՝ խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:Այս կայունության մեջ ներդրվել, զոհաբերվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում ապրող բազմաթիվ մարդկանց, և ոչ փոքր չափով՝ Ռուսաստանի քաղաքացիներ զինծառայողների, սահմանապահների կյանքեր ու ճակատագրեր։Դիվանագետը հավաստիացրել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանը միշտ ընկերություն կանի, կզարգացնի հարաբերությունները, քանի որ խոսքը կոնկրետ, բացառիկ անձնավորությունների մասին չէ, որոնք որոշակի ժամանակահատվածներում հայտնվում են տարբեր երկրների քաղաքական երկնակամարներում: Խոսքը ժողովուրդների, երկու երկրների մասին է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77089202_118:0:1078:720_1920x0_80_0_0_007c588863a4c0114382a10f3b841d2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, հայաստան, ռուսաստան, видео
մարիա զախարովա, հայաստան, ռուսաստան, видео
Շատերն են ուզում տապալել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները. Զախարովա
Հայ-ռուսական հարաբերությունները կոնկրետ և բացառիկ անձնավորությունների հետ կապված չեն, նշել է նա
Շատերն ուզում են տապալել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները, և քիչ բան չեն արել դրանց վնասելու համար, սակայն Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ այդ փորձերն ապարդյուն լինեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակին։
Նրա խոսքով՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները միշտ առաջնահերթություն են եղել մի շարք պատճառներով՝ պատմական, տնտեսական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական:
«Դրանք միշտ կառուցվել են իրավահավասարության, շահերի փոխադարձ հաշվի առնելու, տարածաշրջանում իրավիճակի գիտակցման ըմբռնման վրա», - ասել է Զախարովան:
Նա կարծում է, որ ՌԴ-ի հասցեին երբեմն ոչ ադեկվատ և խիստ վիրավորական հայտարարությունները, երկկողմ կապերի խաթարմանն ուղղված ապակառուցողական միջոցառումները առաջին հերթին անդրադարձով հարվածեցին Հայաստանի ժողովրդին՝ խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
Այս կայունության մեջ ներդրվել, զոհաբերվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում ապրող բազմաթիվ մարդկանց, և ոչ փոքր չափով՝ Ռուսաստանի քաղաքացիներ զինծառայողների, սահմանապահների կյանքեր ու ճակատագրեր։
«Մենք մեր հարաբերությունները դուրս ենք բերում ցանկացած գահավիժումից, որի մեջ դրանք բազմիցս փորձել են մտցնել խելագար գլուխներ, որոնք ինձ թվում է, երբեմն կա՛մ ոչ մի բանի մասին չեն մտածել, կա՛մ պարզապես մտածել են փողի կամ սեփական հավակնությունների մասին», - ավելացրել է նա:
Դիվանագետը հավաստիացրել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանը միշտ ընկերություն կանի, կզարգացնի հարաբերությունները, քանի որ խոսքը կոնկրետ, բացառիկ անձնավորությունների մասին չէ, որոնք որոշակի ժամանակահատվածներում հայտնվում են տարբեր երկրների քաղաքական երկնակամարներում: Խոսքը ժողովուրդների, երկու երկրների մասին է։