https://arm.sputniknews.ru/20240613/lgh-hajatapman-tezery-kap-chunen-irakanutjan-het-teghekatvakan-shtabi-pataskhany-pashinjanin-77074159.html
ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ․ տեղեկատվական շտաբի պատասխանը Փաշինյանին
ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ․ տեղեկատվական շտաբի պատասխանը Փաշինյանին
Sputnik Արմենիա
Շեշտվում է, որ թեպետ Արցախի իշխանությունները զերծ էին մնում հրապարակային խոսքից, բայց վերջին օրերին տարածվող կեղծիքին պետք է պատասխանել։ 13.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-13T14:06+0400
2024-06-13T14:06+0400
2024-06-13T14:41+0400
արցախ
բռնի տեղահանված
նիկոլ փաշինյան
հայտարարություն
զենք
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66534778_0:52:1561:930_1920x0_80_0_0_27c71880b356193e38224517af21c8cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին հնչող թեզերն աղերս անգամ չունեն իրականության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։Հայտնել ենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե «Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները միլիարդների զենք են հանձնել Ադրբեջանին»` չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը, ովքեր են կայացրել կապիտուլյացիայի ու զենք հանձնելու որոշումը։Միաժամանակ, Արցախի իշխանությունները զգուշացնում են, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում` երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել:Հավելենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հիմնական ներկայացուցիչները այժմ գտնվում են Բաքվի բանտերում։Ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66534778_0:0:1387:1040_1920x0_80_0_0_0b88b254fd6534068635663b2109f4ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բռնի տեղահանված, նիկոլ փաշինյան, հայտարարություն, զենք, հայ-ադրբեջանական, ադրբեջան
արցախ, բռնի տեղահանված, նիկոլ փաշինյան, հայտարարություն, զենք, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ․ տեղեկատվական շտաբի պատասխանը Փաշինյանին
14:06 13.06.2024 (Թարմացված է: 14:41 13.06.2024) Շեշտվում է, որ թեպետ Արցախի իշխանությունները զերծ էին մնում հրապարակային խոսքից, բայց վերջին օրերին տարածվող կեղծիքին պետք է պատասխանել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին հնչող թեզերն աղերս անգամ չունեն իրականության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը։
Հայտնել ենք, որ այսօր ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե «Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները միլիարդների զենք են հանձնել Ադրբեջանին»` չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը, ովքեր են կայացրել կապիտուլյացիայի ու զենք հանձնելու որոշումը։
«Առաջնահերթությունը տալով ՀՀ-ի անվտանգային խնդիրներին` բռնի տեղահանումից հետո Արցախի իշխանությունները տևական ժամանակ է` ցուցաբերում են զսպվածություն, հնարավորինս զերծ մնում հրապարակային խոսքից, բայց հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Միաժամանակ, Արցախի իշխանությունները զգուշացնում են, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում` երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել:
Հավելենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հիմնական ներկայացուցիչները այժմ գտնվում են Բաքվի բանտերում։
Ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանին,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։