00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բյուրականի մոտակայքում «շատ վատ ձևով» ձերբակալել են Հաթերքի գյուղապետին. փաստաբան

© Photo : Narine KirakosyanՎարդան Գրիգորյան
Վարդան Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2024
Բաժանորդագրվել
Ներկայում ճշտվում է` ձերբակալության պահին Վարդան Գրիգորյանի մեքենայում մանկահասակ երեխային միայնակ են թողել, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի մոտակայքում ձերբակալել են Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։ Այս պահին փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։ Ճամփի վրա»,– գրել է Մելիքյանը։
Նա նշել է, որ հավելյալ տեղեկությունների մասին կհայտնի քիչ անց։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, որը մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Մայիսի 25–ին ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան կալանքի վերցրին 2 ամսով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։
Լրահոս
0