https://arm.sputniknews.ru/20240612/azhn-1in-yntercmamb-yndunec-vostikanutjan-gvardiaji-steghtsman-masin-aghmkaharujc-nakhagitsy-76992095.html
ԱԺ–ն 1–ին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին աղմկահարույց նախագիծը
ԱԺ–ն 1–ին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին աղմկահարույց նախագիծը
Sputnik Արմենիա
Նախկինում տարբեր փաստաթղթերում հստակ արձանագրվել է, որ ոստիկանության ներքին զորքերը ՀՀ պաշտպանության խնդիր ունեն։ 12.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-12T11:43+0400
2024-06-12T11:43+0400
2024-06-12T12:11+0400
ռազմական ոստիկանություն
արփինե սարգսյան
նախագիծ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40094674_0:0:800:451_1920x0_80_0_0_b3df906a1591b73ee6de344c30eea765.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին աղմկահարույց նախագիծը։ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նշեց, որ դրա ընդունմամբ կստեղծվի ոստիկանական ծառայություն` ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան սպառազինությամբ։ «Կունենանք երեք մարզային հիմնական ստորաբաժանումներ, որոնք կսպասարկեն հասարակական կարգն ու անվտանգությունը»,- ասաց փոխնախարարը:ԱԺ ընդդիմությունն այս նախագծում թաքնված ռիսկեր է տեսնում։ Օրենքում նշվում է, որ ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի ծառայողները «նախատեսված գործառույթները պետք է իրականացնեն զինված ուժերի և այլ զորքերի ուժերի կիրառման և (կամ) մարտական գործողությունների վարման շրջանները չընդգրկող տարածքներում»։ Սա ընդդիմությանը հիմք է տալիս պնդելու, որ այսուհետ ռազմական դրության և պատերազմի ժամանակ սահմանային գոտում ՀՀ ներքին զորքերն այլևս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականացնելու։ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր խոսքում ընդգծեց, որ չնայած նրան, որ համազեկուցող Արմեն Խաչատրյանի խոսքով` նախագծում կետ կա, որ ռազմական գործողությունների դեպքում երկրի գերագույն գլխավոր հրամանատարը ոստիկանության գվարդիային կարող է օգտագործել ռազմական առաջադրանքներ տալու համար, ինքն այդ կարծիքին չէ։Նա ընդգծեց, որ ամբողջ խնդիրն ու էական տարբերությունն այն է, որ նախկինում տարբեր փաստաթղթերում հստակ և միանգամից արձանագրվել է, որ ոստիկանության ներքին զորքերը ՀՀ պաշտպանության խնդիր ունեն։Հավելենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները: Գվարդիան գործելու է որպես նոր, լիարժեք կառույց: 68 պատգամավոր կողմ քվեարկեց, նախագծին, 28–ը՝ դեմ, ձեռնպահ չկար։ Ոստիկանության գվարդիան կլինի ՀՀ ոստիկանության կառուցվածքային միավոր՝ իր համապատասխան ստորաբաժանումներով, փաստացի փոխարինելով ՀՀ ոստիկանության ներքին զորքերին։ Այն կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն ՀՀ երեք մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40094674_0:0:712:534_1920x0_80_0_0_b0a1bf68245ce844ca2f31739d22907c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմական ոստիկանություն, արփինե սարգսյան, նախագիծ, աժ (ազգային ժողով)
ռազմական ոստիկանություն, արփինե սարգսյան, նախագիծ, աժ (ազգային ժողով)
ԱԺ–ն 1–ին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին աղմկահարույց նախագիծը
11:43 12.06.2024 (Թարմացված է: 12:11 12.06.2024) Նախկինում տարբեր փաստաթղթերում հստակ արձանագրվել է, որ ոստիկանության ներքին զորքերը ՀՀ պաշտպանության խնդիր ունեն։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին աղմկահարույց նախագիծը։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նշեց, որ դրա ընդունմամբ կստեղծվի ոստիկանական ծառայություն` ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան սպառազինությամբ։
«Կունենանք երեք մարզային հիմնական ստորաբաժանումներ, որոնք կսպասարկեն հասարակական կարգն ու անվտանգությունը»,- ասաց փոխնախարարը:
ԱԺ ընդդիմությունն այս նախագծում թաքնված ռիսկեր է տեսնում։ Օրենքում նշվում է, որ ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի ծառայողները «նախատեսված գործառույթները պետք է իրականացնեն զինված ուժերի և այլ զորքերի ուժերի կիրառման և (կամ) մարտական գործողությունների վարման շրջանները չընդգրկող տարածքներում»։ Սա ընդդիմությանը հիմք է տալիս պնդելու, որ այսուհետ ռազմական դրության և պատերազմի ժամանակ սահմանային գոտում ՀՀ ներքին զորքերն այլևս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականացնելու։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր խոսքում ընդգծեց, որ չնայած նրան, որ համազեկուցող Արմեն Խաչատրյանի խոսքով` նախագծում կետ կա, որ ռազմական գործողությունների դեպքում երկրի գերագույն գլխավոր հրամանատարը ոստիկանության գվարդիային կարող է օգտագործել ռազմական առաջադրանքներ տալու համար, ինքն այդ կարծիքին չէ։
«Ռազմական դրության իրավական ակտերում առաջարկվող փոփոխությամբ նշվում է, որ գերագույն գլխավոր հրամանատարը բացառիկ դեպքերում ոստիկանության գվարդիային կարող է առաջադրանքներ տալ, այսինքն դա ամբողջությամբ մնում է գերագույն հրամանատարի քմահաճույքին ու ցանկությանը` կհանձնարարի, թե չի հանձնարարի»,–ասաց Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ ամբողջ խնդիրն ու էական տարբերությունն այն է, որ նախկինում տարբեր փաստաթղթերում հստակ և միանգամից արձանագրվել է, որ ոստիկանության ներքին զորքերը ՀՀ պաշտպանության խնդիր ունեն։
Հավելենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները: Գվարդիան գործելու է որպես նոր, լիարժեք կառույց:
68 պատգամավոր կողմ քվեարկեց, նախագծին, 28–ը՝ դեմ, ձեռնպահ չկար։
Ոստիկանության գվարդիան կլինի ՀՀ ոստիկանության կառուցվածքային միավոր՝ իր համապատասխան ստորաբաժանումներով, փաստացի փոխարինելով ՀՀ ոստիկանության ներքին զորքերին։ Այն կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն ՀՀ երեք մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում):