https://arm.sputniknews.ru/20240611/qarkvopy-dardzjal-mekusacman-mej-e-zhamanakavvor-kamurjy-pluzvel-e-76953727.html
Քարկոփը դարձյալ մեկուսացման մեջ է. ժամանակավոր կամուրջը փլուզվել է
Քարկոփը դարձյալ մեկուսացման մեջ է. ժամանակավոր կամուրջը փլուզվել է
Sputnik Արմենիա
Նախարարությունից հայտնում են, որ երբ գետը հանդարտվի, վնասված կամուջը կհեռացնեն ու նորը կտեղադրեն։ 11.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-11T13:08+0400
2024-06-11T13:08+0400
2024-06-11T13:10+0400
հայաստան
լոռի
կամուրջ
հեղեղում
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0b/76952440_0:0:800:450_1920x0_80_0_0_f00d18f8bb7339a7488926c010e05eac.jpg
Այս գիշեր Լոռու մարզում փլուզվել է Քարկոփ համայնքը Ալավերդի քաղաքին կապող ժամանակավոր հետիոտնային կամուրջը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։Նշենք, որ Դեբեդ գետը անցած գիշեր նորից վարարել էր։ Համացանցում կադրեր են հայտնվել, թե գետն ինչպես է քշում կամուրջը։«Քարկոփ համայնքը Ալավերդիին կապող ժամանակավոր կամուրջը քանդվել է հեղեղումների հետևանքով։ Հիմա սպասում ենք, որ գետը մի փոքր հանդարտվի, որպեսզի վնասված կամուրջը հեռացնենք ու նորը տեղադրենք»,– նշեցին գերատեսչությունում։Ժամանակավոր կամուրջը կառուցվել էր մայիսի 26–ի հեղեղումներից հետո՝ արտաքին աշխարհի հետ բնակավայրի կապն ապահովելու համար։Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0b/76952440_120:0:720:450_1920x0_80_0_0_a7cd58468c2738d716f20e42e12e8c5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լոռի, կամուրջ, видео, հեղեղում, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, լոռի, կամուրջ, видео, հեղեղում, տեսանյութ, տեսանյութեր
Քարկոփը դարձյալ մեկուսացման մեջ է. ժամանակավոր կամուրջը փլուզվել է
13:08 11.06.2024 (Թարմացված է: 13:10 11.06.2024) Նախարարությունից հայտնում են, որ երբ գետը հանդարտվի, վնասված կամուջը կհեռացնեն ու նորը կտեղադրեն։
Այս գիշեր Լոռու մարզում փլուզվել է Քարկոփ համայնքը Ալավերդի քաղաքին կապող ժամանակավոր հետիոտնային կամուրջը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Դեբեդ գետը անցած գիշեր նորից վարարել էր։ Համացանցում կադրեր են հայտնվել, թե գետն ինչպես է քշում կամուրջը։
«Քարկոփ համայնքը Ալավերդիին կապող ժամանակավոր կամուրջը քանդվել է հեղեղումների հետևանքով։ Հիմա սպասում ենք, որ գետը մի փոքր հանդարտվի, որպեսզի վնասված կամուրջը հեռացնենք ու նորը տեղադրենք»,– նշեցին գերատեսչությունում։
Ժամանակավոր կամուրջը կառուցվել էր մայիսի 26–ի հեղեղումներից հետո՝ արտաքին աշխարհի հետ բնակավայրի կապն ապահովելու համար։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի
վարարման հետևանքով
4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը
հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։