https://arm.sputniknews.ru/20240611/kbn-verafinansavvorman-tvokvosadrujqn-ijecrel-e-025-tvokvosajin-ketvov---76953627.html
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Sputnik Արմենիա
ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել էր նաև ապրիլին։ 11.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-11T13:03+0400
2024-06-11T13:03+0400
2024-06-11T13:14+0400
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
վերաֆինանսավորման տոկոսադրույք
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926572_0:60:1600:960_1920x0_80_0_0_616065f323ea4cdc2aa77f46e701fc2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.00%։ Տեղեկությունը հրապարակվել է ԿԲ–ի կայքում։ ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 6.50%։Հիշեցնենք` ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցրել էր նաև ապրիլի 30-ին` սահմանելով 8.25%։Նշենք, որ առևտրային բանկերը հարկ եղած դեպքում երբեմն իրենք էլ են ստիպված լինում վարկ վերցնել Կենտրոնական բանկից` որպես վերջին ատյանի վարկատու։ Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նաև ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և ողջ տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926572_122:0:1479:1018_1920x0_80_0_0_1d255ff722146210a3da947045372d9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), վերաֆինանսավորման տոկոսադրույք
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), վերաֆինանսավորման տոկոսադրույք
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
13:03 11.06.2024 (Թարմացված է: 13:14 11.06.2024) ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել էր նաև ապրիլին։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.00%։ Տեղեկությունը հրապարակվել է
ԿԲ–ի կայքում։
ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 6.50%։
Նշենք, որ առևտրային բանկերը հարկ եղած դեպքում երբեմն իրենք էլ են ստիպված լինում վարկ վերցնել Կենտրոնական բանկից` որպես վերջին ատյանի վարկատու։ Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նաև ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և ողջ տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։