https://arm.sputniknews.ru/20240611/hhn-kqnnarki-amn-i-het-pashtpanakan-ev-ardaradatutjan-volvortnerum-hamagvortsakcutjuny-76948347.html
ՀՀ–ն կքննարկի ԱՄՆ-ի հետ պաշտպանական և արդարադատության ոլորտներում համագործակցությունը
ՀՀ–ն կքննարկի ԱՄՆ-ի հետ պաշտպանական և արդարադատության ոլորտներում համագործակցությունը
Sputnik Արմենիա
ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար է տեսնում Հայաստանի հետ։ 11.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-11T11:37+0400
2024-06-11T11:37+0400
2024-06-11T11:39+0400
հայաստան
արարատ միրզոյան
ջեյմս օ՛բրայեն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0d/75660448_0:0:1600:901_1920x0_80_0_0_baf48dfd9e7e2d35a2f0c2eb731e9ec2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ քննարկել պաշտպանական և արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ՀՀ ԱԳ նախարարը, անդրադառնալով Հայաստան– ԱՄՆ պաշտպանական համագործակցությանը, ասաց, որ մեր երկիրը շահագրգռված է Հայաստանի պաշտպանական համակարգի վերափոխմամբ` համագործակցությունների հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ։ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենն էլ իր ելույթում նշեց, որ Հայաստանը քանիցս հաստատել է ժողովրդական բարեփոխումների իր ցանկությունը, իսկ ԱՄՆ–ն հպարտ է աջակցել այս ջանքերին։Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ–ն ու Հայաստանը համաձայնագիր կստորագրեն մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում։«Սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, կդյուրացնի առևտուրը բիզնեսի համար, և սա նաև այն խոստումների մի մասն է, որոնց մասին խոսվել էր Բրյուսելում»,– ասաց նա։Օ'Բրայենը հավելեց, որ երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար է տեսնում Հայաստանի հետ։Երևանում կայացել է Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի առանձնազրույցը
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0d/75660448_172:0:1595:1067_1920x0_80_0_0_28737ee7c8ace5404cd63c95910c8a87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, ջեյմս օ՛բրայեն, ամն
հայաստան, արարատ միրզոյան, ջեյմս օ՛բրայեն, ամն
ՀՀ–ն կքննարկի ԱՄՆ-ի հետ պաշտպանական և արդարադատության ոլորտներում համագործակցությունը
11:37 11.06.2024 (Թարմացված է: 11:39 11.06.2024) ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար է տեսնում Հայաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ քննարկել պաշտպանական և արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Կողմերը կքննարկեն առևտրի ազատականացումը, ինչը թույլ կտա դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը։ Նիստում կքննարկվի նաև հեռանկարները միջուկային էներգիայի և վերականգնվող էներգետիկայի աղբյուրների ոլորտներում»,– ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը, անդրադառնալով Հայաստան– ԱՄՆ պաշտպանական համագործակցությանը, ասաց, որ մեր երկիրը շահագրգռված է Հայաստանի պաշտպանական համակարգի վերափոխմամբ` համագործակցությունների հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ։
ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենն էլ իր ելույթում նշեց, որ Հայաստանը քանիցս հաստատել է ժողովրդական բարեփոխումների իր ցանկությունը, իսկ ԱՄՆ–ն հպարտ է աջակցել այս ջանքերին։
Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ–ն ու Հայաստանը համաձայնագիր կստորագրեն մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում։
«Սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, կդյուրացնի առևտուրը բիզնեսի համար, և սա նաև այն խոստումների մի մասն է, որոնց մասին խոսվել էր Բրյուսելում»,– ասաց նա։
Օ'Բրայենը հավելեց, որ երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար է տեսնում Հայաստանի հետ։