00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԲՐԻԿՍ-ի արտգործնախարարները
ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարները - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2024
ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարները
Բաժանորդագրվել
Սա այս մակարդակի առաջին հանդիպումն է 2024 թվականի հունվարին միավորման ընդլայնումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ԲՐԻԿՍ-ի երկրների արտգործնախարարները հաստատել են իրենց հավատարմությունը ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։ Այս մասին ասվում է ԱԳՆ ղեկավարների՝ Նիժնի Նովգորոդում ընթացող խորհրդակցության արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
ԲՐԻԿՍ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպումը կազմակերպվել է Նիժնի Նովգորոդում, ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նրանք (նախարարները. խմբ.) հաստատել են իրենց հավատարմությունը ԲՐԻԿՍ-ի ռազմավարական գործընկերության կառուցվածքի ամրապնդմանը համագործակցության երեք ուղղություններով՝ քաղաքականություն և անվտանգություն, տնտեսություն և ֆինանսներ, մշակութային և միջմարդկային փոխանակումներ»,-ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հնդկաստանի ԱԳՆ–ի կայքում:
Հանդիպման մասնակիցները նշել են ձևավորվող շուկա ունեցող երկրների և զարգացող երկրների զգալի հետաքրքրությունը ԲՐԻԿՍ-ին միանալու հարցում:
Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները վերահաստատել են իրենց հավատարմությունը ԲՐԻԿՍ-ի ոգուն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման, հավասարության, համերաշխության, անկեղծության, ներառականության և կոնսենսուսի վրա:
ԲՐԻԿՍ-ի երկրների ԱԳ նախարարները նաև հաստատել են G20-ի՝ որպես միջազգային տնտեսական համագործակցության առաջատար համաժողովի կարևոր դերը, որը հավասարության և փոխշահավետության հիմունքներով միավորում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներին, որտեղ առաջատար տնտեսությունները համատեղ լուծումներ են փնտրում գլոբալ խնդիրների համար՝ համընդհանուր շահավետ և ներառական համաշխարհային տնտեսական աճի հասնելու համար:
ԲՐԻԿՍ-ն առաջ է շարժվում, նրա դերն աշխարհում կաճի․ Լավրով
Նշվում է, որ 2023-2025 թվականներին G20-ում Հնդկաստանի, Բրազիլիայի և Հարավային Աֆրիկայի հետևողական նախագահությունը ամուր հիմք է ստեղծում համաշխարհային տնտեսության անհավասարության, անհավասարակշռության և թերությունների վերացման համար:
ԲՐԻԿՍ-ի կազմում ի սկզբանե ընդգրկված էին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանի և Հարավային Աֆրիկան, բայց միջպետական միավորումն այս տարվա հունվարին ընդլայնվեց և հիմա 9 մասնակից ունի: Սա առաջին հանդիպումն է նոր կազմով։
ԲՐԻԿՍ-ին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Վենեսուելան ծրագրում է ԲՐԻԿՍ միջպետական միավորմանը միանալ այս տարի։
ԲՐԻԿՍ-ի երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, ստեղծել կայուն գլոբալ մատակարարման շղթաներ, հատկապես որոշ օգտակար հանածոների, նյութերի և տեխնոլոգիաների համար, որոնք կարևոր նշանակություն ունեն էներգետիկ անցման համար։
Թուրքիան ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ. ԱԳՆ ղեկավար
Լրահոս
0