https://arm.sputniknews.ru/20240611/hajkakan-kari-gvortsarany-mtadir-e-durs-gal-ymbshamarti-hamazgesti-rusakan-shuka-76951800.html
Հայկական կարի գործարանը մտադիր է դուրս գալ ըմբշամարտի համազգեստի ռուսական շուկա
Հայկական կարի գործարանը մտադիր է դուրս գալ ըմբշամարտի համազգեստի ռուսական շուկա
Sputnik Արմենիա
Ընկերությունն արդեն Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար մարզահագուստ կարելու փորձ ունի և հիմա ցանկանում է իր ուժերը փորձել նաև ըմբշամարտի համազգեստի... 11.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-11T17:35+0400
2024-06-11T17:35+0400
2024-06-11T17:43+0400
կարի ֆաբրիկա
համազգեստ
ըմբշամարտ
melante տեքստիլ ընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64161052_0:67:1280:787_1920x0_80_0_0_ffe2f023b4e8c9a8f68d87613cf17b26.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Հայկական Melante տեքստիլ ընկերությունը բանակցություններ է վարում ըմբշամարտի համազգեստի ռուսական շուկա մտնելու շուրջ: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սաթեն Խոշոյանը Երևանում ռուսական և հայկական տեքստիլ ընկերությունների հանդիպման ժամանակ։Հայաստանը զարգացնում է տեքստիլ արտադրությունը միջազգային շուկայից դուրս չմնալու համարՆրա խոսքով՝ ընկերությունն արդեն համազգեստներ է արտադրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար (ճիշտ է՝ մարզումների, ոչ թե խաղերի), ինչպես նաև ֆուտբոլի պատանեկան հավաքականների համար:Նշենք, որ ռուսական մոտ 10 տեքստիլ ընկերությունների այցը Հայաստան և նրանց հանդիպումը հայ գործընկերների հետ կազմակերպել են ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատը և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը: Այդ հանդիպմանը կհաջորդեն ռուսաստանցի գործարարների այցերը հայկական կարի ֆաբրիկաներ։ՌԴ–ն կարող է կարի պատվերներով ապահովել հայկական ձեռնարկություններին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64161052_72:0:1209:853_1920x0_80_0_0_658b04264423cfc1d6461779b0922789.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարի ֆաբրիկա, համազգեստ, ըմբշամարտ, melante տեքստիլ ընկերություն
կարի ֆաբրիկա, համազգեստ, ըմբշամարտ, melante տեքստիլ ընկերություն
Հայկական կարի գործարանը մտադիր է դուրս գալ ըմբշամարտի համազգեստի ռուսական շուկա
17:35 11.06.2024 (Թարմացված է: 17:43 11.06.2024) Ընկերությունն արդեն Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար մարզահագուստ կարելու փորձ ունի և հիմա ցանկանում է իր ուժերը փորձել նաև ըմբշամարտի համազգեստի արտադրության մեջ՝ ակտիվորեն առաջարկներ ուղարկելով հնարավոր գործընկերներին:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Հայկական Melante տեքստիլ ընկերությունը բանակցություններ է վարում ըմբշամարտի համազգեստի ռուսական շուկա մտնելու շուրջ: Այս մասին
Sputnik Արմենիային ասաց ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սաթեն Խոշոյանը Երևանում ռուսական և հայկական տեքստիլ ընկերությունների հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն համազգեստներ է արտադրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար (ճիշտ է՝ մարզումների, ոչ թե խաղերի), ինչպես նաև ֆուտբոլի պատանեկան հավաքականների համար:
«Հիմա ուզում ենք մեր ուժերը փորձել ըմբշամարտի և այլ մարզաձևերի ասպարեզում։ Ներկայում մենք ակտիվորեն հումք ենք փնտրում, ինչպես նաև առաջարկներ ենք ուղարկում հնարավոր գործընկերներին»,-հավելել է նա։
Նշենք, որ ռուսական մոտ 10 տեքստիլ ընկերությունների այցը Հայաստան և նրանց հանդիպումը հայ գործընկերների հետ կազմակերպել են ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատը և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը: Այդ հանդիպմանը կհաջորդեն ռուսաստանցի գործարարների այցերը հայկական կարի ֆաբրիկաներ։