00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարժումը հատել է անդառնալիության կետը. Սուրեն Պետրոսյանը` հետագա գործողությունների մասին

© SputnikՍուրեն Պետրոսյան
Սուրեն Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2024
Բաժանորդագրվել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկը նշեց, որ քաղաքացիների հիմնական հավաքատեղին լինելու է Բաղրամյան պողոտան։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հատել է անդառնալիության կետը, տուն գնալու տեղ այլևս չկա, իսկ գործողությունները պետք է հաջողեն։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն` հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։ Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպիր Բաղրամյան պողոտա, որտեղ էլ գիշերել են։ Բաղրամյան–Դեմիրճյան–Սիլվա Կապուտիկյան խաչմերուկն այս պահին փակ է, նաև վրաններ են տեղադրված։
«Ոստիկանության այս գործողությունները որպես այդպիսին չեն կարող արդյունք ունենալ։ Ընդհանրապես կապ չունի` թույլ տվել են մեզ անցնել Դեմիրճյան փողոցը, թե ոչ։ Մեր գործողություններն անպայման հասնելու են իրենց նպատակին»,– ասաց Պետրոսյանը։
Լրագրողի հարցին` արդյոք բավարար ճնշում կա որպեսզի իմպիչմենթի գործընթաց սկսվի, ընդգծեց` կարիք չկա շատ կենտրոնանալ դրա վրա։ Պետրոսյանը նշեց, որ այդ գործընթացն իրավական տեխնիկայի ընդամենը մեկ գործիք է։ Համոզմունք հայտնեց` այս շարժումը պետք է հաջողի։
«Այլ տարբերակ չկա, որովհետև շարժումն արդեն հատել է անդառնալիության կետը։ Մենք տուն գնալու տեղ չունենք։ Վերջնականապես հանձնե՞նք հայրենիքը, թե՞ ինչ անենք։ Եթե նույնիսկ մի փուլը չհաջողի, ապա կանցնենք մյուս փուլին։ Իմ համոզմամբ` մենք այս փուլում որոշակի արդյունքներ գրանցելու ենք։Այն պայմանները, որ ծնել է այս շարժումը, ոչ միայն չի վերանալու, այլև ավելի է խորանում։ Ժողովուրդն այլևս չի կարողանում համակերպվել ստորացմանն ու նվաստացմանը»,– ասաց Պետրոսյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը նշեց, որ քաղաքացիների հիմնական հավաքատեղին լինելու է Բաղրամյան պողոտան, բայց չբացառեց, որ այլ քայլեր նույնպես կլինեն։
Անդրադառնալով հարցին` թե ինչու պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն 96 ժամում հրաժարական ներկայացնի, Պետրոսյանն ընդգծեց` միակ պատճառը հասարակության ճնշումը կլինի։
Լրահոս
0