00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ի մասնագետներն արդեն աշխատում են Լոռու և Տավուշի մարզերում

© Sputnik / Marianna GalstyanԱլավերդի
Ալավերդի - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2024
Ալավերդի
Բաժանորդագրվել
Աշխատանքային խմբերը գնահատում են կատարել համայնքներում, հստակեցրել են տուժած բնակչության և ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկությունները։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել են բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) և հետաղետային կարիքների գնահատման (PDNA) գործընթացներ` Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների վերացման և միջազգային աջակցության տրամադրման համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տեղում արդեն աշխատանքներ է իրականացրել փաստահավաք խումբը՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մասնագետների մասնակցությամբ։
«ՆԳՆ թիմի հետ խումբը հարցումներ է անցկացրել տուժած բնակավայրերում, որպեսզի հնարավորինս արագ ամփոփի առաջնային կարիքների գնահատման առաջին փուլը՝ հետաղետային կարիքների խորքային գնահատման և հետաղետային վերականգնման գործընթացի նախապատրաստման նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Աշխատանքային խմբերը գնահատում են կատարել համայնքներում, հստակեցրել են տուժած բնակչության և ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկությունները։
«Աղետի գոտու խոշորացված համայնքներում կատարվել է պատճառված վնասի մակարդակների սահմանում, հստակեցվել են պարենային անվտանգության, առողջապահության, ջրային ռեսուրսների, սանիտարական և հիգիենիկ պայմանների, կրթության, պաշտպանության ոլորտներում կարիքները, գնահատվել են հնարավոր և անմիջական ռիսկերը»,– նշված է հաղորդագրությունում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև հասցեագրել սոցիալ-հոգեբանական աջակցության հետ կապված կարիքները, ապահովել աղբի, ջրաբերուկների անհապաղ և համակարգված հեռացման և թափոնների կառավարման գործողությունների ծրագրի մշակում ու իրականացում, տուժած համայնքների վնասված կոյուղու համակարգի և խմելու ջրի մատակարարման անհապաղ վերականգնում և այլն։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ
Լրահոս
0