00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի համար է Արևմուտք–ՌԴ պայքարն իրականում, և որտեղ պետք է լինի ՀՀ–ն. Բալասանյանի կարծիքը

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Բալասանյան
Գրիգոր Բալասանյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2024
Բաժանորդագրվել
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդադարձել է ԵԱՏՄ–ի քաղաքական ապագային վերաբերող գաղափարներին։ Նրա դիտարկմամբ` աշխարհաքաղաքական խնդիրներն ու մարտահրավերերը միայն տնտեսական ուղղվածությամբ հնարավոր չէ հաղթահարել։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Եկել է ժամանակը, որ ԵԱՏՄ–ն զուտ տնտեսական կառույցից վեածվի նաև քաղաքական կառույցի և կոչվի ոչ թե տնտեսական միություն, այլ ուղղակի միություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` կիսելով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Չաադաևի բարձաձայնած գաղափարը` Եվրասիական տնտեսական միությունը դիտարկելու ոչ միայն որպես բացառապես տնտեսական միավորում։
«ԵԱՏՄ–ի 10–ամյա ուղին ցույց տվեց, որ տնտեսական առումով կառույցը կայացել է։ Բայց այն աշխարհաքաղաքական խնդիրներն ու մարտահրավերերը, որոնք այսօր կան, միայն տնտեսական ուղղվածությամբ հնարավոր չէ հաղթահարել։ Եթե մենք ցանկանւմ ենք, որ անդամ պետությունների բնակչությունը իսկապես իր վրա զգա ԵԱՏՄ դրական հետևանքները, ապա անխուսափելիորեն մեկ քայլ վեր պետք է բարձրանանք ու սկսենք մտածել նաև քաղաքական կոմպոնենտն ավելացնելու մասին»,– ասաց Բալասանյանը։
Նրա համոզմամբ` ժամանակն է ԵԱՏՄ–ում ստեղծելու նաև քաղաքական համագործակցության այնպիսի կառույց, ինչպիսին միջպառլամենտական ասամբլեան է, նաև մշակութային, հումանիտար ուղղություններով է պետք զարգացնել համագործակցությունը։
Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ պետությունների արտաքին քաղաքական դիրքորոշումներին` միջազգայնագետը չբացառեց, որ գաղափարն ընդունելի կլինի ոչ բոլորի համար։
«Օրինակ` Ղազախստանը դեմ է կառույցի քաղաքական կոմպոնենտին։ Դա հասկանալի է, որովհետև իր գիծն է առաջ տանում, բայց, կարծում եմ, վաղ թե ուշ այդ ընտրությունը դրվելու է պետությունների առջև։ Պետությունների դիրքորոշումներն ավելի պարզ կլինեն, երբ առարկայական քննարկումներ կսկսվեն կոնկրետ ուղղությունների և քաղաքական համագործակցության խորության աստիճանի վերաբերյալ»,– ասաց մեր զրուցակիցը։
Հայաստանի դեպքում Բալասանյանը չի բացառում, որ ինչ–որ մի ժամանակահատվածում մեր երկիրը նույնպես միանշանակ կընտրի սեփական շահերի ապահովման այս աշխարհաքաղաքական բևեռը։ Այդ համատեքստում միջազգայնագետը չի բացառում 2013թ–ի սցենարի կրկնությունը, երբ բոլորը խոսում էին ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացման մասին, բայց ՀՀ–ն հայտարարեց ԵԱՏՄ–ին միանալու իր որոշման մասին։
Խոսելով միութենական քաղաքական միավորի կազմում ինքնիշխանությունը կորցնելու մտահոգությունների մասին` Գրիգոր Բալասանյանն ընդգծեց, որ աշխարհում ոչ մի պետություն իրականում չունի քաղաքական որոշումներ կայացնելու ինքնիշխանություն։ Ցանկացած պետություն, նրա խոսքով, մտնելով վերազգային կազմակերպության մեջ, պետք է պատրաստ լինի սուվերենության իր չափաբաժնից որոշակի զիջում անել վերազգային կազմակերպությանը։ Միջազգայնագետն ընդգծում է, որ դա վերաբերում է և՛ ԵՄ–ին, և՛ ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) անդամ-պետություններին, և’ ՇՀԿ–ին (Շանհայի համագործակցության կազմակերպություն) ու այլ միջազգային միավորումներին։
«Զարմանալիորեն հետխորհրդային տարածքում ինքնիշխանության մասին սկսում են խոսել, երբ խոսքը վերաբերում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորների խորացման և համագործակցության աստիճանի բարձրացման մասին։ Բայց, երբ օվկիանոսից այն կողմ գտնվող ինչ–որ պետությունից հրահանգ է գալիս հետխորհրդային ցանկացած պետության` այս կամ այն օրենքն ընդունելու կամ չընդունելու, այս ուղղությամբ քայլելու, այն ուղղությամբ չշնչելու մասին, այդ ժամանակ ինքնիշխանության մասին ոչ ոք չի հիշում»,– ընդգծեց մեր զրուցակիցը։
Հավելենք որ բելառուս քաղաքագետ Վադիմ Գիգինը Պետերբուրգի տնտեսական ֆորումում տեսակետ էր հայտնել, թե Արևմուտք–Ռուսաստան պայքարն իրականում ոչ թե նավթի, գազի կամ ռեսուրսների, այլ արժեքների պայքար է։
Ուստի հայաստանցի փորձագետից հետաքրքրվեցինք` Հայաստանն այս պայքարում որտե՞ղ է գտնվում։
«Ես կարծում եմ` այս պայքարում Հայաստանը չպիտի գտնվի այնտեղ, որտեղ վտանգված են իր ազգային արժեքները և առհասարակ արժեհամակարգը։ Այսօր մենք տեսնում ենք մեր ընտանիքների, եկեղեցու, կրթական համակարգի վրա գրոհը։ Այս ամենը պատասխանն է այդ հարցի։ Հայաստանը պետք է լինի այնտեղ, որտեղից վտանգ չկա այդ հիմնարար արժեքների նկատմամբ»,– ասաց Գրիգոր Բալասանյանը։
Հունիսի 5-ից 8-ը Սանկտ Պետերբուրգում անց է կացվել միջազգային տնտեսական համաժողովը։ ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը համաժողովի տեղեկատվական գործընկերներն են։
Լրահոս
0