00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեք կարող իմ ճանապարհը փակել. Պռոշյան– Դեմիճյան խաչմերուկում չափազանց լարված է

Բաժանորդագրվել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի ժամանակ իրավիճակը խիստ լարվեց Դեմիրճյան–Պռոշյան հատվածում։ Ոստիկանները լեզվակռվի մեջ մտան Բագրատ սրբազանի, պատգամավորների և քաղաքացիների միջև։ Հրմշտոց սկսվեց։
Ոստիկաններն արգելում են երթի մասնակիցներին մտնել Դեմիրճյան փողոց` պատճառաբանելով, թե ապահովելու են ԱԺ պատգամավորների վաղը սպասվելիք նիստը։ Երթի մասնակից ԱԺ ընդդիմադիր պատգամավորները` Արթուր Սարգսյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը հակադարձում են` իրենք էլ են պատգամավոր, հիմա խոչընդոտում են իրենց մուտքն ԱԺ։
Բագրատ Սրբազանը պահանջեց ոստիկաններից բացել ճանապարհը, վերջիններն ասեցին, որ ճանապարհը փակ է։
–Դուք չեք կարող իմ ճանապարհը փակել, – ասաց սրբազանը։
–Արդեն փակել ենք,– ասաց ՀՀ ոստիկանապետը։
–Դե ես գնացի,– ասաց սրբազանը, ու սկսվեց հրմշտոց։
Իրավիճակը Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում չափազանց լարվեց։
Ավելի վաղ հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առաջիկա 4 օրվա ընթացքում անընդհատ, առանց հոգնելու և դադար տալու բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն, մինչև հասնեն իրենց պահանջի իրականացմանը` ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Սրբազանը հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։ Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։
Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև իրավիճակը լարվեց, որովհետև ոստիկանները փակեցին Դեմիրճյան փողոցը և արգելեցին երթի մասնակիցներին անցնել այդտեղով։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0