Հունիսի 9–ից, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտա են շարժվում, մեծ թվով ոստիկաններ բերվեցին Ազգային ժողովի մոտ` շենքը պաշտպանելու։ Ոստիկանները փակեցին նաև Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը՝ թույլ չտալով ակցիայի մասնակիցներին այդ կողմ գնալ։ Ոստիկանները ևս գիշերել են Բաղրամյան փողոցում։Եվ քանի որ «վրանային ավանում» միշտ չէ, որ լարված է լինում, ոստիկանները հասցնում են ընթացքում թուլանալ ու մի զբաղմունք գտնել իրենց համար։ Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողը ֆիքսել է հենց այդպիսի պահերը։
Արդեն երկրորդ օրն է՝ տուն չեն գնում ո՛չ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, ո՛չ էլ ոստիկանները։
Հունիսի 9–ից, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտա են շարժվում, մեծ թվով ոստիկաններ բերվեցին Ազգային ժողովի մոտ` շենքը պաշտպանելու։ Ոստիկանները փակեցին նաև Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը՝ թույլ չտալով ակցիայի մասնակիցներին այդ կողմ գնալ։ Ոստիկանները ևս գիշերել են Բաղրամյան փողոցում։
Եվ քանի որ «վրանային ավանում» միշտ չէ, որ լարված է լինում, ոստիկանները հասցնում են ընթացքում թուլանալ ու մի զբաղմունք գտնել իրենց համար։ Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողը ֆիքսել է հենց այդպիսի պահերը։