https://arm.sputniknews.ru/20240610/azatavan-gjughi-kamrjin-avtvovtar-e-eghel-ka-2-zvoh-76878383.html
Ազատավան գյուղի կամրջին ավտովթար է եղել. կա 2 զոհ
Ազատավան գյուղի կամրջին ավտովթար է եղել. կա 2 զոհ
Sputnik Արմենիա
Հարվածի հետևանքով շարժիչը դուրս է թռել ավտոմեքենայից և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ 10.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-10T09:21+0400
2024-06-10T09:21+0400
2024-06-10T09:26+0400
ավտովթար
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76877918_0:0:1280:720_1920x0_80_0_0_ca9b2673aa4737af600015627eb28f7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի վրա ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, ինչի հետևանքով 2 անձ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է հունիսի 10-ին, ժամը 00:51-ին։«Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ. Ն.-ն (ծնված 2000 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել են։Փրկարարները տուժածներից ևս մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա ավտոճանապարհի լվացման աշխատանքներ իրականացրել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76877918_161:0:1121:720_1920x0_80_0_0_b762de9ce05c8067e43bece115d63d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, զոհ
Ազատավան գյուղի կամրջին ավտովթար է եղել. կա 2 զոհ
09:21 10.06.2024 (Թարմացված է: 09:26 10.06.2024) Հարվածի հետևանքով շարժիչը դուրս է թռել ավտոմեքենայից և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի վրա ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, ինչի հետևանքով 2 անձ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է հունիսի 10-ին, ժամը 00:51-ին։
«Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 2000 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին։ Հարվածի հետևանքով շարժիչը դուրս է թռել ավտոմեքենայից և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված շարժիչին»,– ասված է հաղորդագրությունում։
«Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ. Ն.-ն (ծնված 2000 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել են։
Փրկարարները տուժածներից ևս մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա ավտոճանապարհի լվացման աշխատանքներ իրականացրել: