00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կալանավորված մասնակցի պաշտպանների հայտարարությունը

© Sputnik«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաբանները տեղեկացնում են, որ Կարապետ Պողոսյանի կալանքի որոշման դեմ կներկայացնեն հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի պաշտպաններ Արտակ Նավասարդյանը և Սլավիկ Պողոսյանը հայտարարություն են տարածել, որով տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ կան իրականությանը չհամապատասխանող կետեր։
Նշենք, որ Կարապետ Պողոսյանը 2024 թվականի հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի շրջանակում երթևեկել է դեպի Վարդենիս, երբ պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են վերջինիս վարած ավտոմեքենան՝ այն տեխնիկական զննություն անցած չլինելու պատճառաբանությամբ։ Պողոսյանն ընդունել է վարչական իրավախախտման փաստը, առաջարկել է արձանագրել խախտումը և թույլատրել շարունակել ճանապարհը, սակայն պարեկը հայտնել է, որ տրանսպորտային միջոցը պետք է բերման ենթարկեն հատուկ պահպանվող տարածք և արգելանք դնեն, ինչին Կարապետ Պողոսյանն առարկել է՝ հայտնելով, որ օրենսդրությամբ նման կարգ սահմանված չէ։
«Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք գնալիս, ավտոմեքենայի մեջ գտնվող պարեկը տեղեկացել է, որ «ցուցում ունեն այսօր բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք ունենան խախտում, տեղափոխել հատուկ պահպանվող տարածք»։ Կարապետ Պողոսյանը, հասկանալով, որ այդ ցուցումը նպատակ ունի խոչընդոտել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցների հավաքների ազատության իրավունքի իրականացմանը, վրդովվելով, իր մասնավոր տարածք համարվող տրանսպորտային միջոցում, որում այդ պահին գտնվել են միայն ինքը և պարեկը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ հայհոյանքներ է տվել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանները նշում են, որ Մարտունու բաժնում Կարապետ Պողոսյանը ձերբակալվել է՝ ոստիկանության ղեկավար կազմի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու կապակցությամբ, որպիսի արարքն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն չի համարվում:
«Տեղեկացնում ենք նաև, որ իրականությանը չի համապատասխանում և փաստական հիմքից առհասարակ զուրկ է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված այն տվյալը, թե իբր վարորդը անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կարապետ Պողոսյանի ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև «Լորազեպամ» տեսակի դեղահաբ, որը պատկանում է իր մայրիկին։ Նա դրանք ստանում է օրինական կարգով՝ բժշկական փաստաթղթերի հիման վրա, ազատ վաճառքում գտնվող այլ` զարկերակային ճնշումը կարգավորող դեղահաբերի հետ միասին։
«ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված այն տեղեկությունը, թե Կարապետ Պողոսյանը, խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ, ապա հայտնում ենք, որ դրա վերաբերյալ Կարապետ Պողոսյանը տվել է ողջամիտ բացատրություն, և նախաքննություն իրականացնող մարմնին է տրամադրվել համապատասխան փաստերը հաստատող բժշկական և այլ փաստաթղթեր»,–ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ վարույթն իրականացնող քննչական մարմինը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը 2 ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ միջնորդություն, որը բավարարվել է մասնակի՝ 1 ամիս ժամկետով:
Փաստաբանները տեղեկացնում են, որ նշված դատական ակտի դեմ կներկայացվի հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։
Մամիկոն Ասլանյանը ճաղերով բանտի մեջ է, մենք՝ առանց ճաղերի․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Լրահոս
0