https://arm.sputniknews.ru/20240609/rusakan-hop-y-belgvorvodi-shrjanum-khvocel-e-neptun-md-hrtir-ev-2-drvon-76853000.html
Ռուսական ՀՕՊ-ը Բելգորոդի շրջանում խոցել է «Նեպտուն-ՄԴ» հրթիռ և 2 դրոն
Ռուսական ՀՕՊ-ը Բելգորոդի շրջանում խոցել է «Նեպտուն-ՄԴ» հրթիռ և 2 դրոն
Sputnik Արմենիա
Օպերատիվ ծառայությունները ճշտում են Բելգորոդի շրջանի վրա հարձակման փորձի հետևանքների մասին տեղեկատվությունը: 09.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-09T15:07+0400
2024-06-09T15:07+0400
2024-08-19T15:15+0400
ռուսաստան
ուկրաինա
դրոն
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50243054_0:120:1280:840_1920x0_80_0_0_d8e3d46f952291f7832409ebc80cccdb.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում խոցել են ուկրաինական «Նեպտուն-ՄԴ» հրթիռն ու 2 անօդաչու թռչող սարք: Այս մասին կիրակի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։«Այսօր Մոսկվայի ժամանակով 09:30-ից մինչև10:30-ն ընկած ժամանակահատվածում կանխվել է Կիևի ռեժիմի կողմից «Նեպտուն-ՄԴ» կառավարվող հրթիռի և ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ: ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է մեկ «Նեպտուն» կառավարվող հրթիռ և երկու ԱԹՍ», - ասվում է հաղորդագրության մեջ։Իր հերթին շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ ՀՕՊ-ը մի քանի օդային թիրախ է խոցել Բելգորոդի շրջանում, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:Ըստ Գլադկովի տվյալների՝ Շեբեկինո քաղաքում գնդակոծության հետևանքով վնասվել է երկու ավտոբուս և մեկ ավտոմեքենա։«Մուրոմ գյուղում անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք նետելու հետևանքով տարբեր վնասներ են եղել երկու մասնավոր բնակելի տներում․ կոտրվել են պատուհանները, վնասվել են ճակատները, ցանկապատերն ու տանիքները։ Վնասվել է նաև մեկ ավտոմեքենա», – հավելել է նա։Գլադկովը հավելել է, որ օպերատիվ ծառայությունները ճշտում են հարվածների հետևանքների մասին տեղեկությունները:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50243054_0:0:1280:960_1920x0_80_0_0_1f44f4d38b0f4ac1406e6506103cfebf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դրոն, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, դրոն, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
Ռուսական ՀՕՊ-ը Բելգորոդի շրջանում խոցել է «Նեպտուն-ՄԴ» հրթիռ և 2 դրոն
15:07 09.06.2024 (Թարմացված է: 15:15 19.08.2024) Օպերատիվ ծառայությունները ճշտում են Բելգորոդի շրջանի վրա հարձակման փորձի հետևանքների մասին տեղեկատվությունը:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում խոցել են ուկրաինական «Նեպտուն-ՄԴ» հրթիռն ու 2 անօդաչու թռչող սարք: Այս մասին կիրակի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր Մոսկվայի ժամանակով 09:30-ից մինչև10:30-ն ընկած ժամանակահատվածում կանխվել է Կիևի ռեժիմի կողմից «Նեպտուն-ՄԴ» կառավարվող հրթիռի և ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ: ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է մեկ «Նեպտուն» կառավարվող հրթիռ և երկու ԱԹՍ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ ՀՕՊ-ը մի քանի օդային թիրախ է խոցել Բելգորոդի շրջանում, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
«Նովոսկոլսկի քաղաքային օկրուգի վրա աշխատել է մեր ՀՕՊ համակարգը, խոցվել են մի քանի օդային թիրախներ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Պեսշչանկա գյուղում կոտրվել են մեկ առանձնատան և մեկ կոմերցիոն օբյեկտի պատուհանները։ Բեկորների հետևանքով վնասվել է երկու ավտոմեքենա։ Պրիբրեժնի ավանում վնասվել են երկու բազմաբնակարան շենքերի շքամուտքերի ապակիները», – նշել է Գլադկովը Telegram-ալիքում։
Ըստ Գլադկովի տվյալների՝ Շեբեկինո քաղաքում գնդակոծության հետևանքով վնասվել է երկու ավտոբուս և մեկ ավտոմեքենա։
«Մուրոմ գյուղում անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք նետելու հետևանքով տարբեր վնասներ են եղել երկու մասնավոր բնակելի տներում․ կոտրվել են պատուհանները, վնասվել են ճակատները, ցանկապատերն ու տանիքները։ Վնասվել է նաև մեկ ավտոմեքենա», – հավելել է նա։
Գլադկովը հավելել է, որ օպերատիվ ծառայությունները ճշտում են հարվածների հետևանքների մասին տեղեկությունները: