00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Մելիքյանը կարմիր բերետ նվիրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

© SputnikՌուբեն Մելիքյանը կարմիր բերետ նվիրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
Ռուբեն Մելիքյանը կարմիր բերետ նվիրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2024
Ռուբեն Մելիքյանը կարմիր բերետ նվիրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանը անդրադարձավ այն մարդկանց, որոնք այս պահին քաղաքական նկատառումներով գտնվում են անազատության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կարմիր բերետ նվիրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին` ընդգծելով, որ նա շատ փայլուն պաշտպանում է կարմիրբերետավորների իրավունքները։
Իրավապաշտպանը անդրադարձավ այն մարդկանց, որոնք այս պահին քաղաքական նկատառումներով գտնվում են անազատության մեջ։ Նրանց մեջ կան նաև Արցախից բռնի տեղահանված անձիք։ Նա այս ամենը համարեց ամոթալի, քանի որ բոլոր գործերն, ըստ նրա, մտացածին են։
Նշենք, որ շարժման սկզբից 5 փաստաբան ստանձնել են ձերբակալված, կալանավորված, բերման ենթարկված ակցիաների մասնակիցներին անվճար պաշտպանելու գործառույթը։
«Մենք ճակատներս բաց ասում ենք, որ ունենք քաղբանտարկյալներ, տնային կալանքի տակ գտնվողներ ու քաղաքական հետապնդման ենթարկվողներ։ Ինչո՞ւ ենք էսքան վստահ, որովհետև երկակի ստանդարտներն ուղղակի ակնհայտն են ու տեսանելի։ ԱԳՆ–ի դիմաց շատերդ տեսաք` ոնց մարդկանց ծեծեցին։ Մի հոգի ոստիկան պատժվե՞ց»,– ասաց Մելիքյանը։
Նա հավելեց, որ քանի դեռ ոստիկանները չեն պատժվել իրենց արարքների համար, մարդկանց նկատմամբ ցանկացած գործողություն, այդ թվում` ձերբակալում ու կալանավորում, ապօրինի է։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0