00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիմա կամ երբեք. Բագրատ սրբազանը կոչ արեց մոռանալ քաղաքական շահերը ու միանալ շարժմանը

© SputnikՀանրահավաքի ժամանակ
Հանրահավաքի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2024
Հանրահավաքի ժամանակ
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստայնանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ կոչով դիմեց ուսուցիչներին, արվեստի գործիչներին, ուժային կառույցներին ու քաղաքական կուսակցություններին։
Ուսուցիչներին դասախոսներին ու արվեստագետներին նա ասաց, որ հատկապես նրանց համար հիմա ճշմարտության ժամն է։

«Հիմա կամ երբեք։ Մտավորական ու արվեստագետ, ուսուցիչ ու դասախոս խաղալու ժամանակը չէ, վաղը դուք ոչինչ չեք ունենալու մատուցելու ձեր աշակերտներին, ուսանողներին ու հետևորդներին»,– ասաց նա։

Սրբազանը դիմեց նաև քաղաքական կուսակցություններին ու հորդորեց բոլորին ավելի խտացված շարքերով ամբողջական ներդրումով ու մասնակցությամբ մասնակից լինել կյանքի վերականգնման այս ընթացքին։
«Մի պահ մոռացեք հանուն Աստծո, հանուն մեր պետության, հանուն մեր հայրենիքի, հանուն մեր գալիքի, հանուն ճշմարտության ու արդարության մոռացեք բոլոր քաղաքական շահերը, հոսքերն ու կողմնորոշումները, տարաբնույթ մոտեցումները։ Դարձեք մեկ ամբողջություն, մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ կամք»,– հավելեց նա։
Դիմելով գործարարներին նա հիշեցրեց, որ դեռ իրար աչքերի մեջ նայելու ժամանակը գալու է։
«Դիմում եմ բոլոր գործարարներին, դեռևս առանց անունների, իմ ծանոթ գործարարներին, ովքեր մինչ այս շարժումը անընդհատ խոսում էին իշխանություններից ազատվելու մասին։ Շատերիդ չտեսա այստեղ, երևի փորձել եք թաքուն գործել»,–ասաց նա։
Սրբազանը դիմեց նաև ուժային կառույցներին ու ցավով նշեց, որ վերջին օրերին նրանք ապացուցեցին, որ այլ գործառույթ չունեն այս երկրում։
«Դիմում եմ ձեզ, որ անօրինական հրահանգներ չկատարեք, գործեք օրինականության սահմաններում և հասկանաք , որ այս ամենն անում ենք ձեր ազատ, հարգանքով ու պատվով ծառայության համար»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0