00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբրահամյանի նվերը Երևանին և «մոռացված» հայ-ռուսական հարաբերությունները

© Sputnik / Andranik GhazaryanНовогоднее оформление на площади Республики
Новогоднее оформление на площади Республики - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2024
Բաժանորդագրվել
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կրկին անշլագ է։ Կասկած չի հարուցում այն փաստը, որ մի քանի օր առաջ սկսված այցելուների հոսքը կշարունակվի մինչև ցուցահանդեսի փակման օրը (օգոստոսի 11-ը)։

Ի՞նչ են ցուցադրում Տրետյակովյան պատկերասրահում

Բայց սկզբից մեկ ուրիշ հարց․ «Ինչո՞ւ է նա այդպես վարվել»։ Այս հարցն ունի շատ պատասխաններ, բայց գլխավորն այն է, թե ով է նա։
Արամ Յակովի Աբրահամյանը՝ ակադեմիկոս, խորհրդային ուռոլոգիայի հիմնադիր, աշխարհահռչակ գիտնական, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Երևանին է նվիրել մեծ ռուս նկարիչների կտավների բացառիկ հավաքածու։
«Ես ուզում եմ, որ հնարավորինս շատ մարդ տեսնի այդ ամենը և հաղորդակից լինի այդ գեղեցկությանը։ Ես գիտեմ, թե ինչպես են Հայաստանում սիրում, հասկանում և գնահատում ռուսական մեծ մշակույթը։ Այդ իսկ պատճառով ես իմ հավաքածուն կտակում եմ Երևանին», – իր արարքն այսպես է բացատրել խորհրդային շրջանի գեղանկարչության խոշորագույն հավաքողներից մեկը։
Այսօր այս խոսքերը մեզ համար շատ կարևոր են։
Դրանից անցել է քառասուն տարի։ Այսօր ոչ բոլորն են իրենց թույլ տալիս բարձրաձայն խոստովանել իրենց սերը Ռեպինի, Կորովինի, Կուստոդիևի, Կոնչալովսկու կամ Պետրով-Վոդկինի կտավների հանդեպ։ Ճիշտ այնպես, ինչպես չեն գովաբանում Բլոկին պոեզիայում, Շոլոխովին՝ արձակում, Չայկովսկուն՝ երաժշտության մեջ կամ Յուրի Վլասովին՝ սպորտում:
Այսօր առաջնային են այլ անուններ․ Սուխարև (Սու-35 մոդիֆիկացիաներով), ՄիԳ-29 (Միկոյան-Գուրևիչ), Տու-160 (Տուպոլև), բարձր ճշգրտության «Իսկանդեր» հրթիռներ, հիպերձայնային «Սարմատ», «Կինժալ», «Ցիրկոն», «Ավանգարդ»։ Կան ուրիշներ, որոնց մեծ մասը անանուն են, քանի որ դրանք ստեղծվում են ոչ թե նկարիչների արվեստանոցներում, այլ գերգաղտնի կոնստրուկտորական բյուրոներում և ձեռնարկություններում: Դրանց մասին Հայաստանում ավելի հաճախ են հիշում, քան Կոնչալովսկու և Ֆալկի մասին, որովհետև «երբ պետք էր, հայկական բանակը այդ ամենը չստացավ»:
Այսպես ասում են նրանք, ովքեր սիրում են իրենց ձախողումների պատճառները փնտրել դրսում:
Այն կողմը, որին ուղղված են հարցերը, տվյալ դեպքում Ռուսաստանն է: Անհնար է ասել, որ մեղադրանքները բոլորովին անհիմն են: Ոմանք արևմտյան կողմից հիմնավորապես աշխատել են, ոմանք ներսից ընդունել են այդ փոխանցումը, իսկ ոմանց հարաբերություններում այդպիսի շրջադարձը զարմացրել է: Ամեն դեպքում, պատճառ կա մտածելու, թե ուր է տանում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումը: Հատկապես, երբ այն գնալով սրվում է:
«Իմ երկար ու ոչ այնքան անբովանդակ կյանքի ընթացքում ես չգիտեմ մի դեպք, երբ Ռուսաստանի հետ բարեկամությունը լինի ի վնաս Հայաստանի։ Նրանք միասին կառուցել են, միասին հաղթել են, միասին տոնել են, և հանկարծ՝ «մեր ուղիները չեն հատվում ռուսների հետ»։ Երևի Ֆրանսիայի հե՞տ շարունակենք մեր ճանապարհը: Միգուցե Իտալիայի կամ Դոմինիկյան Հանրապետությա՞ն» ,- խոստովանում է բնիկ մոսկվացի Արման Խուդավերդյանը։
Այդ ընթացքում Ադրբեջանում գործում է ավելի քան երեք հարյուր ռուսական դպրոց, իսկ բոլոր պետական բուհերում կան ֆակուլտետներ, որտեղ դասավանդումն իրականացվում է ռուսերենով: Հայաստանում ռուսերենի վիճակը նկատելիորեն ավելի վատ է, սակայն Աբրահամյանի խոսքերը՝ «ես գիտեմ, թե ինչպես են Հայաստանում սիրում, հասկանում և գնահատում ռուսական մեծ մշակույթը», չպետք է մնան անցյալում։
Ազդագրերում, որոնք հանդիսատեսին հրավիրում են համերգների, ներկայացումների կամ պարզապես հանդիպումների, հաճախ հանդիպում են հայտնի հյուրերի անուններ Մոսկվայից, Պետերբուրգից և Ռուսաստանի այլ քաղաքներից: Ռուսաստանի համերգասրահներում հազվադեպ է լինում, երբ չես տեսնում հայերի։ Եվ ահա այսօր Ռուսաստանի ականավոր նկարիչների աշխատանքների ցուցահանդեսն է, որը հավաքվել (Ռուսաստանի մեծ նկարիչների ավելի քան երեք հարյուր հիսուն կտավ) և նվիրվել է Երևանին մեծ բարերար, հայազգի Արամ Աբրահամյանի կողմից:
Թե ինչու է դրանք նա նվիրել Երևանին, մենք արդեն գիտենք։ Իսկ թե ինչ է եղել հետո, ոչ բոլորն են հիշում։ Հայաստանի անկախության առաջին տարիներին (արվեստը ռուսական է, իսկ պետությունը՝ հայկական) թանգարանը փորձում էին փակել։ Սակայն չի հաջողվել։
1995 թ-ին թանգարանից գողացել են Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը։ Քսաներկու տարի անց կտավը հայտնաբերվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից, վերականգնվել Տրետյակովյան պատկերասրահում և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հանձնվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:
Չնայած բոլոր դժվարություններին՝ թանգարանի «բախտը» բերել է մեկ այլ հարցում՝ այն գտնվում է մայրաքաղաքի սրտում` Կասկադում, ուր մարդիկ «հորդում» են ասես Այվազովսկու «Իններորդ ալիքի» ուժով: Աբրահամյանի հավաքածուն տպավորում է նույնիսկ նրանց, ովքեր Կասկադ են գալիս թունդ սուրճ խմելու կամ գրիլ հավ ուտելու համար: Առաջին բանը, որ կարող է գալ հայրենական և օտարերկրյա գուրմանների մտքին, այն է, թե որքան կարող էր ակադեմիկոս-մեկենասը վաստակել այդպիսի նկարներով: Բայց Աբրահամյանը ամեն ինչ տվել է անվճար, ոչ մի կոպեկ չի վերցրել: Ինչո՞ւ: Այս հարցին մենք արդեն պատասխանել ենք:
Հասկանալ, թե ինչու ոչ բոլոր ունևոր հայերն են օգնում հայրենիքին ամուր կանգնել և դիմակայել մարտահրավերներին, թող ամեն մեկն ինքը փորձի։ Հիշեցման կարգով. անցյալից՝ Ալեք Մանուկյան, Միքայել Արամյանց, Պողոս Նուբարյան, Գալուստ Գյուլբենկյան, ներկայից՝ Ռուբեն Վարդանյան, Սամվել Կարապետյան, Էդուարդո Էռնեկյան, Գագիկ Ծառուկյան:
Շատ ավելի շատ մեծահարուստներ կան: Իհարկե, միայն հայերից։ Նույն Պավել Տրետյակովը, որը ստեղծել է իր անվան պատկերասրահը` հայտնի ամբողջ աշխարհում: Ինչու է նա դա արել: «Ես ուզում էի, որ հասարակությունից վերցրածը վերադարձվի հասարակությանը արվեստի գործերի տեսքով»:
Եվս մի բան։ Թեկուզ թեմայից դուրս, բայց կարծես տեղին։ Երկրորդ գիլդիայի վաճառական Տրետյակովի կտակից. «Որդիներին դաստիարակել և կարգին կրթություն տալ մինչև չափահասություն։ Եթե իմ կինը նկատի, որ որդիները գումար են վերցնելու ոչ թե բարի գործի, այլ ինչ-որ թուլության կամ անառակության համար, ապա ես լիակատար իրավունք եմ տալիս արգելել փողի տրամադրումը մինչև պաշտոնական բաժանումը»:
Հետո ինքներս ենք որոշում։
Լրահոս
0