00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատ են արձակվել 4 պատանդ, որոնց թվում ռուսաստանցի կա

Բաժանորդագրվել
Բոլոր պատանդներն առևանգվել էին հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակն (ՑԱԽԱԼ) այսօր հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից պահվող չորս պատանդների ազատ արձակման մասին: Ազատ արձակվածների թվում են Ռուսաստանի 27-ամյա քաղաքացի Անդրեյ Կոզլովը, 25-ամյա մի աղջիկ և երկու տղամարդ՝ 21 և 40 տարեկան:
Նրանք բոլորն առևանգվել էին հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ։ Ազատ արձակվածներն իրենց նորմալ են զգում և ուղարկվել են բժշկական կենտրոն՝ բուժզննման։
Նեթանյահուն խոստովանել է, որ ՑԱԽԱԼ–ը Գազայում հարվածներ է հասցրել անմեղ մարդկանց
Գազայի հատվածում գործողությունն իրականացվել է հունիսի 8-ի առավոտյան Իսրայելի բանակի, ՇԱԲԱԿ-ի (անվտանգության ծառայության) և ոստիկանության ուժերի կողմից: Reuters-ի տվյալներով՝ պատանդներն առևանգվել են «Նովա» երաժշտական փառատոնի ժամանակ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ պատրաստ է 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ հանուն ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին ազատելու:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Լրահոս
0