https://arm.sputniknews.ru/20240608/gazabenzalcakajani-pajtjunic-tuzhatsneri-arvoghjakan-vitshakum-pvopvokhutjun-chka-an-76833658.html
Գազաբենզալցակայանի պայթյունից տուժածների առողջական վիճակում փոփոխություն չկա․ ԱՆ
Գազաբենզալցակայանի պայթյունից տուժածների առողջական վիճակում փոփոխություն չկա․ ԱՆ
Sputnik Արմենիա
Տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացված բոլոր 6 տուժածները տղամարդիկ են։ 08.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-08T11:03+0400
2024-06-08T11:03+0400
2024-06-08T11:06+0400
գազալցակայան
պայթյուն
սևան
ճանապարհ
«գազ օիլ» սպը
տուժածներ
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/07/76764032_0:120:1280:840_1920x0_80_0_0_d3ae3ee7ea6385416832339b22483097.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։Հավելենք, որ տարբեր աստիճանի այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» տեղափոխված 6 տուժածներ էլ տղամարդիկ են։Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23։10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ (մեկն անհրաժեշտ օգնություն ստանալով՝ դուրս է գրվել) նրանցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող բնակելի տուն ու մի քանի ավտոմեքենա։Գազաբենզալցակայանի պայթյունի դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 5 հոդվածի հատկանիշներով։Երևան–Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունն ու դրա հետևանքները. լուսանկարներ
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/07/76764032_0:0:1280:960_1920x0_80_0_0_8be5c7bfc0bdca0fc23c47e4f8e6d11a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազալցակայան, պայթյուն, սևան, ճանապարհ, «գազ օիլ» սպը, տուժածներ, հհ առողջապահության նախարարություն
գազալցակայան, պայթյուն, սևան, ճանապարհ, «գազ օիլ» սպը, տուժածներ, հհ առողջապահության նախարարություն
Գազաբենզալցակայանի պայթյունից տուժածների առողջական վիճակում փոփոխություն չկա․ ԱՆ
11:03 08.06.2024 (Թարմացված է: 11:06 08.06.2024) Տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացված բոլոր 6 տուժածները տղամարդիկ են։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Պացիենտներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս 4-ինը բժիշկները գնահատում են միջին ծանրության»,- նշեց խոսնակը։
Հավելենք, որ տարբեր աստիճանի այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» տեղափոխված 6 տուժածներ էլ տղամարդիկ են։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23։10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել
պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է
7 անձ (մեկն անհրաժեշտ օգնություն ստանալով՝ դուրս է գրվել) նրանցից
2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող
բնակելի տուն ու մի քանի ավտոմեքենա։
Գազաբենզալցակայանի պայթյունի դեպքով ՀՀ քննչական կոմիտեում
քրեական վարույթ է նախաձեռնվել 5 հոդվածի հատկանիշներով։