00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ սրբազանի առաջնորդած ավտոերթն արդեն Վանաձորում է

Բաժանորդագրվել
Շարժման մասնակիցներին քաղաքում աղուհացով դիմավորեցին, քաղաքացիներն արդեն «Արցախ» պուրակում հանրահավաքին են սպասում։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Բագրատ սրբազանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ավտոերթն արդեն Վանաձոր է հասել։ Այստեղ շարժման առաջնորդին ու մասնակիցներին աղուհացով դիմավորեցին։ Այնուհետև սրբազանն այցելեց զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու։
Հայտնել ենք, որ հունիսի 6–ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանը հայտարարեց, որ հունիսի 8–ին Կարմիր խաչի մոտից կշարժվեն դեպի Վանաձոր, որտեղ հանրահավաք կլինի։
«Ուզում եմ ոտքս Վանաձոր դնելուն պես ողջունել Մամիկոն Ասլանյանին՝ ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին, որն արդեն 2 տարի է՝ առանց մեղադրանքի գտնվում է կալանքի տակ»,- ասաց սրբազանը։
Այնուհետև մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի «Արցախ» պուրակ, որտեղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք է հրավիրել։
Հանրահավաքը սկսելուց առաջ սրբազանն առաջարկեց հավաքվածներին աղոթել միասին, ապա շնորհակալություն հայտնեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին՝ բոլոր ձեռնարկներում աջակցելու և իր կողքին լինելու համար։ Այսօր էլ Հովնան սրբազանը ներկա է՝ Գուգարաց թեմի մյուս հոգևորականների հետ։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0