00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիների բնակապահովման ծրագիրը ՀՀ պատմության մեջ ամենաթանկը և մասշտաբայինն է. Խաչատրյան

© Sputnik / Karen AvetisyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2024
Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, տարբեր գնահատականներով, կկազմի 1.5 – 2 մլրդ դոլար։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Հայտնել ենք, որ կառավարության մայիսի 16-ի նիստում հաստատվեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի պոտենցիալ շահառուները 25 000 ընտանիքներ են։ Վերջնական թիվը կճշգրտվի ծրագրի իրականացման ընթացքում` ըստ ստացված դիմումների քանակի։
«Սա կլինի ՀՀ պատմության մեջ պետական սոցիալական ամենաթանկ ու մասշտաբային ծրագիրը։ Ռեսուրսները, այդ թվում` ներպետական բանկերի կողմից տրամադրվող վարկային ռեսուրսները, կարծում ենք, չեն բավարարի։ Հետևաբար, նախատեսում ենք միջազգային կազմակերպություններից, բանկերից միջոցներ ներգրավել, այդ թվում`վարկային»,– ասաց փոխնախարարը` հավելելով, որ կառավարությունն արդեն բանակցություններ է վարում այս ուղղությամբ։
Դավիթ Խաչատրյանը հստակեցրեց, որ ծրագրի առաջին փուլը կիրականացվի ներպետական բանկերի վարկային միջոցներով, հաջորդ փուլերի համար միջոցներ կներգրավվեն արտաքին աղբյուրներից։
Դիմումների ընդունումը կսկսվի հունիսի 15-ից։ Մինչ այդ կառավարության նիստում կհաստատվի նաև դիմումների ներկայացման կարգը։ Սոցապնախարարի տեղակալը հայտնեց, որ դիմումներն ընդունվելու են էլեկտրոնային կարգով։ Շահառուն կարիք չի ունենա այցելելու որևէ գերատեսչություն։
Արցախցիներն ի՞նչ պայմաններով կարող են բնակարան ձեռք բերել ՀՀ–ում. մանրամասնում է մասնագետը
Ծրագիրը բաղկացած է լինելու 3 փուլից. առաջին փուլում կարող են դիմել 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները։ Երկրորդ փուլը 2 երեխա ունեցողների համար է, նախատեսվում է սկսել 2026թ–ի հունվարի 1-ից, իսկ 3-րդ փուլը` 1 երեխա ունեցող ընտանիքների համար (նախատեսվում է սկսել մինչև 2027թ–ի հունվարի 1-ը)։
Ընտանիքում հաշմանդամ ունեցող, զոհվածի կամ կերակրողին կորցրած ընտանիքները ծրագրին կարող են մասնակցել արտահերթ` ցանկացած փուլում։
Առաջնահերթություն են ունենալու նաև բնակելի տուն կառուցելու համար դիմած ընտանիքները։ Նրանք իրավունք են ունենալու մեկ փուլ առաջ մասնակցելու ծրագրին։
«Այս կերպ ցանկացել ենք խրախուսել տների կառուցումը, որովհետև պոտենցիալ շահառուների թիվը չափազանց մեծ է, և հայաստանյան անշարժ գույքի շուկայում վաճառքի այդ քանակի ռեսուրսներ չկան։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն վաճառքով հնարավոր չի լինելու ծրագիրն իրականացնել, կառուցապատումն անխուսափելի է»,– պարզաբանեց պաշտոնյան։
Ծրագրի շահառու են հանդիսանում ոչ միայն 2023թ–ին Արցախի հայաթափման հետևանքով ՀՀ–ում ապաստանած արցախցիները, այլև 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածները` սկսած 2020թ–ի սեպտեմբերի 27-ից։
«Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք հանրությանը հայտնի Քաշաթաղի ծրագրի շրջանակներում արդեն ստացել են իրենց բնակարանի գնման հավաստագրերը։ 2000–ից ավելի ընտանիք այս ծրագրով արդեն ձեռք է բերել կամ կառուցել իր բնակարանը կամ տունը»,– հայտնեց Խաչատրյանը։
2023թ–ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից ևս շուրջ 5000-ը Հայաստանում անշարժ գույք ունեն։ Եվ, այս հիմքով, թերևս, նույնպես պետական աջակցության ծրագրից չեն օգտվի։
«Մենք 2023թ–ի հոկտեմբերին փորձեցինք գնահատել, թե տեղահանվածներից քանիսն ունեն բնակարաններ` ոչ պետական աջակցության շրջանակներում ձեռք բերված։ Նրանց թիվը 4000-ին մոտ էր։ Ներկայում գնահատվում է 5000-ից մի քիչ ավելի։ Պետական ծրագրի հիմքում դրվել է այն տրամաբանությունը, որ այն մարդիկ, որոնք արդեն ունեն իրենց սեփական տունը կամ բնակարանը, երկրորդ տան համար շահառու չեն կարող դառնալ»,– ասաց փոխնախարարը` հավելելով, որ պետությունը որոշակի աջակցություն կտրամադրի միայն այն ընտանիքներին, որոնք տեղահանվելուց հետո ՀՀ–ում իրենց միակ անշարժ գույքը ձեռք են բերել հիփոթեքային վարկով։ Այս ընտանիքներին կտրամադրվի վարկի մայր գումարի մարման աջակցություն` մինչև 2 մլն դրամի չափով ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով։
Բնակապահովման ծրագրի բոլոր շահառուներին պետությունը կտրամադրի հավաստագրեր` երկրորդային շուկայից կամ կառուցապատողից բնակարան կամ անհատական տուն գնելու, կամ հողատարածք գնելու ու անհատական բնակելի տուն կառուցելու համար։
Հավաստագրի գումարի չափը անշարժ գույքի տեսակից կախված չէ, կախված է միայն գույքի գտնվելու վայրից։
«Ունենք 2 ցանկ. առաջինում ՀՀ 242 բնակավայրեր են ընդգրկված, այդ թվում` քաղաքային։ Դրանց համար հավաստագրի արժեքը կլինի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 5 մլն դրամի չափով։ Երկրորդում շուրջ 150 բնակավայր է, որտեղ հավաստագրի արժեքը կլինի 4 մլն, իսկ այդ երկու ցուցակներում չընդգրկված բնակվայրերում հավաստագրի արժեքը կլինի 3 մլն։ Օրինակ` Սյունիքի մարզում կլինի 5 մլն, Վայոց Ձորի մարզում` 4 մլն, Տավուշի մարզում` 4 կամ 5 մլն։ Տրամաբանությունն այն է, որ 4 կամ 5 մլն արժեքը դրված է այն բնակավայրերի համար, որտեղ պետությունը մոտ ապագայում նախատեսում է ներդրումներ անել ենթակառուցվածքներում, մասնավորապես` դպրոցների, մանկապարտեզների կառուցում, ամբուլատորիաների, բուժկենտրոնների, ճանապարհային ծրագրեր` «Հյուսիս – հարավի» և այլն», – պարզաբանեց պաշտոնյան։
Արցախցիներին չի արգելվի անշարժ գույք ձեռք բերել նաև ավելի թանկ բնակավայրերում, օրինակ` Երևանում կամ երևանամերձ հատվածներում։ Բայց դրա համար շահառուն պետք է կարողանա պակասող գումարն ավելացնել հավաստագրով նախատեսված գումարին։ Հավաստագրի արժեքի վերին շեմը 55 մլն դրամն է։
«Գները պատահական չեն, դրանց մենք հանգել ենք անշարժ գույքի շուկայում կատարած ուսումնասիրության արդյունքում։ 2023թ–ի վերջին տվյալներով` ՀՀ–ում անշարժ գույքի 1 քմ–ի արժեքը ընդամենը 5 քաղաքներում է 200 000 դրամից բարձր եղել` Երևան, Էջմիածին, Աբովյան, Դիլիջան և Ծաղկաձոր։ Մնացած դեպքերում 1 քմ–ի արժեքը 200 000–ից ցածր է եղել։ Ընդ որում, կան բնակավայրեր, որտեղ 100 000–ից էլ ցածր է»,– ասաց Խաչատրյանը։
Ձեռք բերվող բնակարանը չի կարող նաև չափազանց փոքր լինել։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով բնակտարածքը պետք է առնվազն 12 քմ լինի։
Եթե բնակարանի գնման արդյունքում շահառուին հաջողվի տնտեսել հավաստագրով նախատեսված գումարը, ապա մնացորդը կարող է տնօրինել, օրինակ, կահույքի, վերանորոգման կամ այլ ծախսերի նպատակով։
ՀՀ կառավարությունը կաջակցի գործող հիփոթեքային վարկ ունեցող բռնի տեղահանվածներին
Բնակելի տների կառուցման դեպքում շահառուն պետք է դիմի լիցենզավորված կառուցապատող ընկերության` անվտանգության ու քաղաքաշինական նորմերի խախտումներից խուսափելու համար։ Ինչ վերաբերում է հարազատներից, բարեկամներից, անգամ համագյուղացիներից կտրվելու մտավախություններին, Դավիթ Խաչատրյանն առաջարկում է նման ցանկություն ունեցող արցախցիներին նույն բնակավայրում տուն գնել, կամ նույնիսկ ամբողջ գյուղով մի տարածքում հող գնել ու մի ամբողջ նոր գյուղ կառուցել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։
Լրահոս
0