00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ասել է, թե ինչպիսի միգրանտներ են պետք ՌԴ–ին. նա խոսել է բարեփոխումների մասին

© Sputnik / Павел БедняковՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսքով՝ պետք է աշխատանքային միգրանտների ներգրավել, քանի որ ՌԴ-ում նվազագույն, գրեթե զրոյական գործազրկության պայմաններում աշխատանքային ձեռքի բացակայությունը տնտեսական աճի սահմանափակիչ գործոն է դառնում:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության և անվտանգության խորհրդի առաջ խնդիր է դրել հնարավորինս շուտ վերադառնալ միգրացիոն գերատեսչությունը ներքին գործերի նախարարության կազմից դուրս բերելու հարցին: Նա այդ մասին հայտարարել է Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովում։
«Մեզ մոտ իմաստալից միգրացիոն քաղաքականություն դեռ չի կառուցվել։ Մենք ժամանակին ունեցել ենք մեկ մարմին, որը հետո «մտցրել» են ՆԳՆ՝ անվտանգության հարցերի նկատառումներով։ Մեծ հարց է` աշխատանքն արդյունավետ է, թե ոչ։ Եվ մենք դա քննարկում ենք գործընկերների հետ։ Ես կառավարության և անվտանգության խորհրդի առաջ խնդիր եմ դրել վերադառնալ այդ հարցին, ընդ որում` հնարավորինս արագ։ Չի կարելի ձևացնել, թե խնդիր գոյություն չունի։ Այն կա», - ընդգծել է ՌԴ նախագահը։
ՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմ
Պուտինի խոսքով՝ պետք է աշխատանքային միգրանտների ներգրավել, քանի որ ՌԴ-ում նվազագույն, գրեթե զրոյական գործազրկության պայմաններում աշխատանքային ձեռքի բացակայությունը տնտեսական աճի սահմանափակիչ գործոն է դառնում: Ընդ որում` Ռուսաստանին պետք են ոչ թե պարզապես միգրանտներ, այլ որոշակի որակավորմամբ, որոշակի պատրաստվածությամբ, ռուսական ավանդույթների իմացությամբ մարդիկ։
«Դա, ի դեպ, հասկանում են նաև այն երկրների գործընկերները, որտեղից գալիս են միգրանտները։ Եվ մենք պայմանավորվում ենք, թե ինչպես լուծենք մեր մշակույթի և ավանդույթների, մեր օրենքների իմացության հարցը, որպեսզի եկողներն իրենց այստեղ լավ զգան, ամենակարևորը՝ տեղի քաղաքացիների համար ոչ մի խնդիր չստեղծեն ո՛չ աշխատաշուկայում, ո՛չ կենցաղում», – նշել է Պուտինը։
Նա նաև մատնանշել է այն հանգամանքը, որ միգրանտները հիմնականում գալիս են այնտեղ, որտեղ տնտեսական կյանքն ակտիվ է և բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն կա՝ Մոսկվա, Մոսկվայի մարզ, Սանկտ Պետերբուրգ, Սիբիրի որոշ քաղաքներ:
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ այս ուղղությամբ դեռ շատ անելիք կա:
Պետերբուրգում կաշառքի գործով խուզարկություններից հետո ավելի քան 60 միգրանտ է ձերբակալվել
Լրահոս
0