00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ն 93%-ով ինքնաբավ է պարենի հարցում, և դա ինքնին խոսուն է. Օվերչուկ

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսեյ Օվերչուկ
Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ երկրների գծով առաջարկի և պահանջարկի հավասարակշռության համաձայնեցման պրակտիկան հետագայում կտարածվի ոչ միայն գյուղատնտեսական արտադրանքի, այլև ապրանքների այլ խմբերի վրա, նշել է փոխվարչապետը:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության համաձայնեցումը Միության երկրների ազգային տնտեսությունների աճի ապահովման կարևոր գործիք է: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «ԵԱՏՄ-ի 10 տարին. արդյունքներ, առաջնահերթություններ, հեռանկարներ» նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Սա ուղերձ է այն մասին, որ մենք առաջին հերթին երաշխավորում ենք մեր քաղաքացիների պարենային անվտանգությունը։ Գիտեք, մենք ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության համաձայնեցման պրակտիկա ենք ներդրել՝ բազմամյա վիճակագրության հիման վրա։ Կարծում եմ, որ այս պրակտիկան կշարունակվի և կտարածվի ոչ միայն գյուղմթերքների, այլև այլ ապրանքախմբերի վրա, որոնք նույնպես պետք է հաշվի առնվեն մեր ազգային տնտեսությունների ներսում կայուն, հավասարակշռված աճ և սպառում ապահովելու համար։ Միայն այն, որ մենք հասել ենք 93%-անոց պարենային անվտանգության, ինքնին խոսուն է»,- ընդգծել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն, որը 2023 թվականին նախագահում էր ԵԱՏՄ-ում, առաջարկել է ապագա միության որոշակի պարամետրեր, և դա արտացոլվել է «Եվրասիական տնտեսական ուղի» տնտեսական գործընթացների հետագա՝ մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը զարգացման մասին հռչակագրում, որը ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ստորագրել են անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին:
«Մենք բացարձակ ըմբռնում ունենք, որ պետք է զարգացնենք տրանսպորտային ենթակառուցվածքը, որպեսզի ԵԱՏՄ երկրների ազգային արտադրողների համար մրցակցային առավելություններ ստեղծենք արտաքին շուկաներում ներկայանալու համար»,-նշել է քաղաքական գործիչը:
Նա նաև նշել է, որ ԵՏՀ խորհուրդը ԵԱՏՄ երկրներից արտադրանքի արտահանումը դեպի Գլոբալ Հարավ ուղղելու հնարավորություն է տեսնում, իսկ դա կարևոր է բազմաբևեռ աշխարհի ձևավորման տեսանկյունից և պետք է պատասխան դառնա այն գլոբալ մարտահրավերներին, որոնք այսօր կանգնած են եվրասիական ինտեգրացիոն միավորման առջև:
2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը նշում է ԵԱՏՄ-ի մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրման 10-ամյա հոբելյանը: Գիտակցելով ներկայիս արտաքին պայմանների առանձնահատկությունները և ձգտելով բարձր տեխնոլոգիական և նորարարական եվրասիական տարածքի ձևավորման, տնտեսությունների թվայնացման, գործարար ակտիվության խթանման և քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունների ապահովման՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները սահմանել են Միության հետագա զարգացման վեկտորը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագիրը:
Ռուսաստանի և Արևմուտքի պայքարը ոչ թե նավթի, այլ արժեքների համար է. բելառուս քաղաքագետ
Եվրասիական ինտեգրման համար որպես առանցքային առաջնահերթություններ նշվել են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ապահովումը առանցքային ապրանքներով և ռեսուրսներով, տեխնոլոգիական զարգացման ոլորտում կոոպերացիոն փոխգործակցության և համագործակցության ընդհանուր տարածքի, ընդհանուր տրանսպորտային-լոգիստիկ տարածության և ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը, ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտներում տնտեսական համագործակցության զարգացումը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ԵԱՏՄ-ի՝ որպես տնտեսական ձգողականության բևեռի գործունեությունը:
Լրահոս
0