00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը մրցույթ կհայտարարի Երևանի հայտնի ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության համար

© Sputnik / Asatur YesayantsԱՕԿՍ–ի շենքը
ԱՕԿՍ–ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2024
ԱՕԿՍ–ի շենքը
Բաժանորդագրվել
Վարձակալության մրցույթը կհայտարարվի պատմական տեսքը պահպանելու պայմանով։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը մրցույթ կհայտարարի Երևանի կենտրոնում գտնվող հայտնի ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության համար։ Մրցույթ հայտարարելու որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
«ԱՕԿՍ–ի շենքը վարձակալության կտրվի 10 տարի ժամկետով։ Գույքը գնահատվել է ամսական 15 մլն 450 000 դրամ»,– կառավարության նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Աբովյան փողոցում գտնվող շենքը, որը կառուցվել է 1910-ականներին, պատկանում էր բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանին, իսկ խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերություն, հայտնի` «ԱՕԿՍ–ի շենք» անունով։
Նշենք, որ այս շենքի հետ կապված դատական գործում ներգրավված էին նաև 2012-2016 թթ. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը, որը, ըստ մեղադրանքի, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.–ի (խմբ. Իսրայելում և ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյան) կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն: Արդյունքում պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս:
«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի որոշմամբ հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550 000 դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը։ Դրա տնօրենն է հանդիսացել Հասմիկ Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին։
2023–ի սեպտեմբերի 9–ին ԱՕԿՍ–ի շենքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։
Լրահոս
0