00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարն ընդդեմ ցեղասպանության ֆորումի իր ելույթում չի օգտագործել Թուրքիա, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ բառերը
17:08
1 ր
Մհեր Գրիգորյան
Հայաստանը դրական է գնահատում ԱՊՀ ներուժի մեծացմանն ուղղված Ռուսաստանի կառուցողական ջանքերը․ Մհեր Գրիգորյան
17:09
2 ր
Լևոն Զուրաբյան
Փաշինյանը լավ գիտի, որ խնդրի դեպքում Արևմուտքը ոչ մի կերպ չի միջամտելու․ Լևոն Զուրաբյան
17:25
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երանի նրանց, ովքեր առաջիկա օրերին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր կընտրվեն. ինչո՞ւ

© AP Photo / Olivier MatthysԵվրոպական խորհրդարան
Եվրոպական խորհրդարան - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2024
Եվրոպական խորհրդարան
Բաժանորդագրվել
Եվրամիության 27 երկրներում այսօր սկսվեցին Եվրոպական պառլամենտի ընտրությունները, և միանգամից էլ անկեղծ խոստովանեմ՝ անթաքույց նախանձում եմ այն 720 երջանիկներին, որոնք առաջիկա հինգ տարիներին կրելու են եվրապատգամավորի մանդատը։
Ես, իհարկե, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին էլ եմ նախանձում, բայց անհամեմատ ավելի քիչ։ Իրենք, իհարկե, բավական բարձր աշխատավարձ են ստանում. Հայաստանի միջինից առնվազն երկու, միգուցե նույնիսկ երեք անգամ շատ, և կարող են դրա դիմաց ընդհանրապես ոչինչ չանել։ Բայց տհաճ պահեր էլ կան՝ նախ, ժողովուրդը ինչ ասես ասում է իր իսկ ընտրյալների մասին, ընդդիմությունը պարբերաբար ցանկանում է ընդհատել պատգամավորների անհոգ կյանքը և արտահերթ ընտրություններ նշանակել, բնակիչներն էլ անընդհատ դիմում ու դիմում են իրենց հուզող մանր-մունր հարցերով ու չեն թողնում, որ պատգամավորը զբաղվի իր ծանր ու պատասխանատու աշխատանքով՝ կոճակ սեղմելով։
Հիմա համեմատեք մեր խեղճ պատգամավորին Եվրապառլամենտի անդամի հետ, որի ամսական աշխատավարձը կազմում է 10 հազար եվրո։ Ճիշտ է, ամեն ամիս պիտի գնաք Ստրասբուրգ կամ Բրյուսել՝ քառօրյա նիստերին մասնակցելու համար, բայց ես, օրինակ, մեծ հաճույքով կգնայի՝ ոչ միայն այն պատճառով, որ կյանքումս ո′չ Ստրասբուրգում եմ եղել, ո′չ էլ Բրյուսելում։ Պարզապես դա էլ է փող. օրապահիկը կազմում է 338 եվրո, այսինքն, գրեթե 150 հազար դրամ՝ ախր, դա հայաստանցիներից շատերի ամսական աշխատավարձն է։
Բելգիա կամ Ֆրանսիա հասնելու համար էլ հո քո գրպանից չես վճարում, Եվրախորհրդարանն է քեզ համար բիզնես կլասի տոմս գնում։ Բայց ամենակարևորը՝ քո երկրում, որտեղ ընտրվել ես, կարող ես օգնականների ու փորձագետների մի ամբողջ խումբ պահել, և դրա համար Եվրախորհրդարանը վճարում է, գիտե՞ք որքան։ Չե′ք հավատա՝ 25 հազար եվրո։ Ամսական։ Պատկերացնո՞ւմ եք քանի զոքանչ, բաջանաղ, հորեղբոր տղա ու աղջիկ կարող եք ձևակերպել որպես օգնական ու փորձագետ։
Ու այս ամենի դիմաց ի՞նչ է պահանջում Եվրոպան։ Գրեթե ոչինչ. ոչ մի օրենսդրական նախաձեռնություն, դա Եվրախորհրդարանում արգելված է, բոլոր օրինագծերը մշակում է գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը։ Կասեք՝ դե, Հայաստանում էլ է մոտավորապես նույնը՝ պատգամավորները հիմնականում դակում են կառավարությունում մշակված օրինագծերը։ Նույնը չի. ինչպես կասեին հայտնի հեռուստագովազդում։ Եվրախորհրդարանի պատգամավորները քննարկման ընթացքում կարող են արմատապես փոխել գործադիրի բերած օրինագիծը։ Հենց վերջերս Եվրահանձնաժողովը մի օրինագիծ էր ներկայացրել, որով նախատեսվում էին նոր երաշխիքներ ներգաղթյալների համար։ Պատգամավորները, հաշվի առնելով իրենց երկրներում տիրող տրամադրությունները, հիմնովին փոխեցին փաստաթուղթը, որն ի վերջո ոչ թե ընդլայնեց, այլ ընդհակառակը՝ սահմանափակեց ներգաղթյալների իրավունքները։ Պատկերացնո՞ւմ եք, որ մեր պատգամավորների մեծամասնությունը որևէ սկզբունքային հարցում հակառակվի իր իսկ կազմավորած կառավարությանը և գլխիվայր շուռ տա նրա բերած նախագիծը։ Ես չեմ պատկերացնում։
Եվրապատգամավորից նույնիսկ օտար լեզվի իմացություն չի պահանջվում, որովհետև Եվրախորհրդարանի պաշտոնական լեզուները 24-ն են։ Այսինքն` եթե ես, ենթադրենք, էստոնացի եմ, կարող եմ պահանջել, որ իմ մայրենի լեզվով թարգմանվեն բոլոր ելույթները և քննարկման ներկայացվող բոլոր օրենքների, որոշումների ու բանաձևերի նախագծերը։ Սա խորհրդանշական է՝ ոչ թե ես եմ ընդառաջ գնում և, ասենք, անգլերեն սովորում, այլ Եվրամիությունն է ինձ ընդառաջում և բոլոր պայմանները ստեղծում, որ ես լեզվի տեսակետից ինձ Ստրասբուրգի կամ Բրյուսելի նիստերի դահլիճում զգամ նույնքան ազատ, որքան Տալլինում։ Ափսոս, թե չէ՝ ոչ միայն կպահանջեի, որ ամենաբարձր սակագներով վճարեին ինձ իմ հարազատ երկրում անգլերեն կամ ֆրանսերեն սովորեցնող դասատուին, այլև հետո այդ դասատուին փորձագետ կամ խորհրդական կձևակերպեի ճոխ աշխատավարձով։
Ինչո՞վ են առանձնանում 27 երկրներում այսօր սկսված եվրոպական ընտրությունները, որոնք կավարտվեն կիրակի օրը։ Նախ, դրանք հոբելյանական են. 10-րդն են այն բանից հետո, երբ պատգամավորներին սկսեցին ընտրել բնակիչները։ Մինչ այդ ազգային խորհրդարաններն էին ընտրում՝ իրենց պատգամավորների թվից։ Պատկերացնում եմ՝ ինչ ճակատամարտեր էին ծավալվելու հայոց խորհրդարանում, եթե մենք այն ժամանակ լինեինք ոչ թե Խորհրդային Միության, այլ Եվրամիության մաս։ Որովհետև, եթե առնվազն երկու անգամ եվրապատգամավոր ընտրվես, լիազորությունների ավարտին միանվագ կստանաս կլորիկ մի գումար՝ամեն տարվա համար մեկ ամսվա աշխատավարձ։ Դե հաշվեք՝ 10 տարի շարունակ եվրապատգամավոր եք եղել, յուրաքանյուր տարվա համար՝ 10 հազար եվրո, ի՞նչ եղավ, շատ ճիշտ եք՝ 100 հազար եվրո։
Ի՞նչ հետևանքներ կունենան այս ընտրությունները։ Կարդում եմ արևմտյան որոշ մեկնաբանների գնահատականները և սարսռում՝ քաղաքական երկրաշարժ է սպասվում, աջերն ու պոպուլիստները գրավելու են Եվրոպական խորհրդարանը։ Լավ էլի, ի՞նչ երկրաշարժ, ախր, հրաշալի գիտեք, որ առանձնապես ոչինչ էլ արմատապես չի փոխվելու։ Իսկ այն, որ պոպուլիստները ավելի մեծ տեղ կզբաղեցնեն նորընտիր պառլամենտում, կասկած չի հարուցում, որովհետև մարդիկ սիրում են, երբ նրանց շատ կոնկրետ բաներ են ասում՝ պատին կծեփենք, ասֆալտին կփռենք, մատիկները կկտրե′ք։ Դա մենք սեփական փորձով գիտենք։ Ճիշտ է, գիտենք նաև, թե ինչպիսին են նման մարդկանց ընտրելու հետևանքները։
Լրահոս
0