00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ կհանգեցնի տոմատի մածուկի ներկրման ժամանակավոր արգելքը. գործարարը ռիսկեր է տեսնում

© Sputnik / Aram NersesyanԽանութ
Խանութ - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2024
Խանութ
Բաժանորդագրվել
Ըստ նախագծի` որոշման ընդունումը պայմանավորված է 3-րդ երկրներից տոմատի մածուկի ներմուծումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Տոմատի մածուկի գինը Հայաստանում բարձր չէ շնորհիվ Իրանից ներկրվող տոմատի խյուսի, իսկ խյուսի ներկրումն արգելելու դեպքում տոմատի գինը երկրում կբարձրանա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց գործարար Հարություն Մնացականյանը` մեկնաբանելով տոմատի մածուկի ներմուծումը երրորդ երկրներից ժամանակավորապես արգելելու կառավարության մտադրությունը։
Նշենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումը պայմանավորված է 3-րդ երկրներից տոմատի մածուկի ներմուծումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունման դեպքում արգելքը կգործի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Արգելքը նախատեսվում է ընդունել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի համաձայն, և այն չի տարածվի ԵԱՏՄ անդամ-պետություններից ապրանքի ներմուծման վրա։
Գործարարը շեշտեց` 2018 թվականից մինչև հիմա Հայաստանում լոլիկի դեֆիցիտ է եղել, և դա ծածկվել է Իրանից ներկրված տոմատի խյուսի ներկրման շնորհիվ։
«Իրանական տոմատի խյուսը ներկա պահին բավականին մատչելի է, ու դրա շնորհիվ էլ տոմատը Հայաստանում թանկ չէ։ Այդ խյուսի բրիքսը կազմում է 36-38 (տոմատի դեպքում չոր նյութերի զանգվածային բաժինն է, և դա ուղղակիորեն կապված է հենց լոլիկի որակի հետ. խմբ.), վրան էլ հեղուկ են ավելացնում ու խանութում վաճառում 27-28 բրիքսով։ Բրիքսը նվազագույնը պետք է 28-30% լինի։ Տոմատի ներկրումն արգելում են, որ տոմատի գինը թռնի ու դառնա 2000 դրա՞մ, այն էլ այն դեպքում, երբ երկրում լոլիկի դեֆիցիտ կա։ Ներկա պահին նույնիսկ որոշված չէ, թե ինչքան լոլիկ է աճեցվելու Հայաստանում։ Դրա հետ մեկտեղ էլ այսքան կարկուտ եկավ։ Չգիտեմ` որ ուղեղն է նման բան մտածել»,– ասաց Մնացականյանը։
Նա նշեց, որ Իրանից ներկրվող տոմատի խյուսը ներկա պահին արժե 1000 ԱՄՆ դոլար` ներառյալ ԱԱՀ–ն։ Գործարարը վստահեցրեց` հենց դրա շնորհիվ էլ այսօր ՀՀ խանութներում տոմատը 370, 500, 600 դրամ է։
Էկոնոմիկայի նախարարությունում էլ կարծում են, որ տվյալ նախագծի շնորհիվ կարողանալու են տեղական շուկայում արտադրվող ու ներմուծվող տոմատի մածուկի համար հավասար պայմաններ ստեղծել, ինչպես նաև կանոնակարգել ընթացիկ տարվա լոլիկի մթերման գործընթացը։
Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի` 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ–ում արտադրվել է 207,5 տոննա տոմատի մածուկ, ըստ ՊԵԿ–ի` նույն ժամանակահատվածում ներմուծվել է 2606,6 տոննա տոմատի մածուկ, արտահանվել` 2566,7 տոննա։
Լրահոս
0