00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու․ Բագրատ սրբազանը՝ Սոթքում

© Photo : Tavush for the MotherlandՀանրահավաք Սոթքում
Հանրահավաք Սոթքում - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2024
Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանը հույս է հայտնում՝ հունիսի 9-ին կնախապատրաստվեն հաղթական քայլին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վստահ է՝ հունիսի 9-ին մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքն առանցքային է լինելու։ Այս մասին սրբազանն ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ։
«Կարևոր է, որ այդ հանրահավաքը բազմամարդ լինի, իսկ թե ինչու է դա կարևոր, ես տեղում կտեղեկացնեմ։ Կլինի նախապատրաստություն մեր հաջորդ քայլին, և հույս ունեմ՝ հաղթական քայլի։ Առաջին փուլն այն էր, երբ մենք Կիրանցից եկանք Երևան և մարդկանց հավաքեցինք մեր շուրջը։ Երկրորդ փուլը սկսվեց մայիսի 9-26-ը, երբ բազմաթիվ հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ։ Մայիսի 26-ից հետո սկսվեց երրորդ ու վճռական փուլը, երբ գնում էինք պետական հիմնարկներով ու արձանագրում՝ այդ մարդիկ ոչ միայն չեն աշխատում, այլև թշնամի են։ Մենք արձանագրել ենք, որ դրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քմահաճույքներին»,- նշեց սրբազանը:
Նա ընդգծեց, որ հանրահավաքին ներկա քաղաքացիներին համախմբում են հայրենիքը, զոհված զինծառայողների թափած արյունը, ինչպես նաև գերեզմանները։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը շեշտեց, որ հայ ժողովուրդն այսօր կանգնած է վճռական օրերի առջև, կանգնած է հայրենիքը մաս-մաս հանձնելու առջև։
«Խնդրում եմ, մարդիկ սխալ չհասկանան, ամսի 9-ը մեր անելիքների վերջին օրը չէ, այլ անելիքների կարևոր կետը։ Այդ օրը շատ բաներ ունենք անելու ու ցույց տալու»,-շեշտեց Բագրատ սրբազանը։
Հանրահավաքի ընթացքում նաև հնչեց ՀՀ պետական օրհներգը։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0