00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունները ձգտում են վերացնել Ռուսաստան կաթնամթերքի արտահանման սահմանափակումները

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցԿաթ
Կաթ - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2024
Կաթ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայկական գործարանները պետք է նոր տեխնոլոգիաներ ներդնեն, այդ թվում` սանիտարական։ Նախարարը վստահ է, որդրանց ազդեցությունն ակնհայտ է` արտադրողականությունն ավելանում է։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ՀՀ իշխանությունները շարունակում են ռուս գործընկերների հետ աշխատել կաթնամթերքի արտահանման սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ` ամփոփելով գյուղատնտեսական ծրագրերի արդյունքները։
Պապոյանը հիշեցրել է, որ վերջին ամիսներին Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը հանվել է 4 արտադրողի, իսկ հետո` ևս 5 արտադրողի համար: Ներկայումս բանակցություններ են ընթանում բոլոր արտադրողների համար արգելքը հանելու վերաբերյալ։
Նա նշել է, որ ստանդարտների պահպանումը զգալիորեն ազդում է շուկայի վրա։ Սովորական ֆերմերային տնտեսությունները կաթը վաճառում են մեկ լիտրը 150-170 դրամով, մինչդեռ սանիտարական նոր տեխնոլոգիաներ ներդրող տնտեսությունները կարող են այն վաճառել մեկ լիտրի համար 350-400 դրամով, քանի որ գործարանները գումար չեն ծախսում դրա ստերիլիզացման համար:
Խոսելով կաթի փոշու օգտագործման մասին` նախարարը նշել է, որ դրա ներմուծումը վերջին երկու տարում նվազել է։ Այս միտումը շարունակվել է նաև 2024 թվականի առաջին ամիսներին։
Այսպիսով, նախարարի խոսքով, տեղական հումքը մրցակցում է ներկրվածի հետ, չնայած Ռուսաստանում և Բելառուսում կաթի փոշու գների նվազմանը։
«ԵԱՏՄ-ից հացահատիկի արտահանման սահմանափակման պատճառով այս երկրներում դրանով սկսել են ավելի շատ կերակրել անասուններին, ինչը հանգեցրել է կաթնատվության ավելացմանը: Համապատասխանաբար, շուկայում ավելացել է կաթի և կաթի փոշու քանակը։ Սակայն, չնայած դրան, մեր արտադրողները չեն ավելացնում դրա ներմուծումը»,-հայտարարել է Պապոյանը։
Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է պանրի արտահանման հիմնական շուկան մնալ Հայաստանի համար։ 2023 թվականի առաջին կիսամյակում (վերջին հասանելի տվյալները) դեպի ՌԴ արտահանումը կազմել է մոտ 3,1 մլն դոլար (2022 թվականի առաջին կիսամյակում` 4,2 մլն դոլար)։
Նախորդ տարի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները տեսչական այց էին կատարել Հայաստան: 2022 թվականին Հայաստանը մեծացրել էր կարագի արտահանումը ՌԴ, և ռուսական կողմի մոտ կասկածներ էին առաջացել, որ հայկական արտադրողները օգտագործում են երրորդ երկրներից, ընդ որում` ԵԱՏՄ թույլատրված մատակարարների ռեեստրում չընդգրկված ընկերություններից ներմուծված հումք (մասնավորապես` սերուցք)։
Լրահոս
0