00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ. ԿԳՄՍ նախարարը հերքում է միջադեպը

© Sputnik / Asatur YesayantsԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2024
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարարը վստահ է, որ իր տեղակալը չի հայհոյել և Գյումրիում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հունիսի 1–ին Գյումրիում որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ, և եթե որևէ մեկը որոշել է ելույթ չունենալ , դա իր խնդիրն է։ Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ` անդրադառնալով Գյումրիում համերգը չեղարկելու միջադեպին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1–ին Գյումրիում Բագրատ սրբազանի այցին ընդառաջ ապամոնտաժվել էր մանկական համերգի բեմը։ Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանը պատմել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը զանգել, հրահանգել է համերգը նախատեսվածից շուտ սկսել։ Մասնակիցները բացատրել են, որ դա հնարավոր չէ։ Դրանից հետո բեմը պարզապես ապամոնտաժել են։ Ականատեսների խոսքով` համերգն ուղղակի չի կայացել, մինչդեռ ԿԳՄՍՆ–ն գլխավոր փորձից լուսանկարներ է հրապարակել ու հայտնել, որ համերգը կայացել է։ Բացի այդ, «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանն ասել էր, որ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն անշնորհք ձևով է խոսել իր հետ, հայհոյել է, իսկ հոգևորականի սքեմն անվանել է «դերիա»։
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախարարին հարց ուղղեց` ինչպե՞ս է ստացվել, որ Բագրատ սրբազանի Գյումրի այցից առաջ ԿԳՄՍ փոխնախարարն արգելել է «ՏաԼույս» երգչախմբի երեխաներին երգել և հայհոյանքներ հնչեցրել հոգևորականի հասցեին։
«Այն, ինչ վկայակոչում եք, ամբողջությամբ սուտ է, որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ և եթե որևէ մեկը որոշել է ելույթ չունենալ , դա իր խնդիրն է, և դա բարդել որևէ կառույցի վրա, ուղղակի անարդար է։ Ինչ վերաբերում է հայհոյանքներին, դրանք հնչել են բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ։ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները չեն հայհոյում, և նման բան ուղղակի տեղի չի ունեցել»,–ասաց նախարարը։
Հավելենք, որ Թովմաս Առաքելյանը հայտնել էր, որ համերգ են կազմակերպել առանց «ՏաԼույս» երգչախմբի և ոչ թե Թատերական հրապարակում, ինչպես նախատեսվել էր, այլ Դրամատիկական թատրոնի դահլիճում։ Պրոդյուսերի խոսքով` հանդիսատես չի եղել, ներկա են եղել միայն երեխաների ծնողները։
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն էլ «Արմենպրեսի» հետ զրույցում ասել էր, որ Գյումրիում համերգը չի չեղարկվել, այն կայացել է հաջողությամբ։ Դանիելյանի ներկայացմամբ՝ եղանակային պայմաններն ու կիզիչ արևը ստիպել են, որ ժամի փոփոխություն արվի, քանի որ երեխաները փորձեր էին անում և դեռ պիտի նաև ելույթ ունենային։ Փոխնախարարը երգչախմբերի պատասխանատուներին առաջարկել է նախատեսված ժամանակից շուտ սկսել համերգը, ինչը միաձայն ընդունվել է կազմակերպիչ «Ազնավուր» հիմնադրամի և մյուս երեք խմբերի կողմից, իսկ Տավուշի «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսերը կտրուկ մերժել է։
Դուք չտխրեք, իսկ փոխնախարարը պիտի ներողություն խնդրի. Բագրատ սրբազանը հասել է Գյումրի
Լրահոս
0