https://arm.sputniknews.ru/20240605/alaverdu-sanahin-kajaran-taghamasi-het-hetivotnajin-kapy-verakangnvel-e-76695490.html
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Sputnik Արմենիա
Լոռու մարզում նաև թեթև մարդատար մեքենաների համար են ժամանակավոր կամուրջ կառուցել։ 05.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-05T20:24+0400
2024-06-05T20:24+0400
2024-06-05T20:41+0400
կամուրջ
սանահին
ալավերդի
հեղեղում
ջրհեղեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/05/76695148_0:163:934:688_1920x0_80_0_0_138c6f11cc1c9b630e7ec19dfc898abc.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ալավերդու Սանահին կայարան թաղամասի հետ հետիոտնային կապը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։«Հունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում փրկարարական ծառայողների ջանքերով վերակառուցվել է հետիոտնային կամուրջ, որը հնարավոր է դարձրել բնակիչների տեղաշարժը և ապահովել է կապը բնակավայրի հետ»,- ասված է հաղորդագրությունում։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Լոռու մարզի Քարկոփ գյուղում, որն ամենաշատն է տուժել հեղեղումից, արդեն կետային ջրահեռացման և էլեկտրամատակարարման վերականգման աշխատանքներ կիրականացվեն։ Ախթալայում էլ ժամանակավոր կամուրջ է կառուցվել մարդատար մեքենաների համար, հետիոտնի համար էլ կախովի կամուրջ կտեղադրվի։Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ
ալավերդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/05/76695148_0:75:934:775_1920x0_80_0_0_ec846f8fe0d3d8337590b26925d3190e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կամուրջ, սանահին, ալավերդի, հեղեղում, ջրհեղեղ
կամուրջ, սանահին, ալավերդի, հեղեղում, ջրհեղեղ
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
20:24 05.06.2024 (Թարմացված է: 20:41 05.06.2024) Լոռու մարզում նաև թեթև մարդատար մեքենաների համար են ժամանակավոր կամուրջ կառուցել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ալավերդու Սանահին կայարան թաղամասի հետ հետիոտնային կապը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում փրկարարական ծառայողների ջանքերով վերակառուցվել է հետիոտնային կամուրջ, որը հնարավոր է դարձրել բնակիչների տեղաշարժը և ապահովել է կապը բնակավայրի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Լոռու մարզի Քարկոփ գյուղում, որն ամենաշատն է տուժել հեղեղումից, արդեն կետային ջրահեռացման և էլեկտրամատակարարման վերականգման աշխատանքներ կիրականացվեն։ Ախթալայում էլ ժամանակավոր կամուրջ է կառուցվել մարդատար մեքենաների համար, հետիոտնի համար էլ կախովի կամուրջ կտեղադրվի։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի
վարարման հետևանքով
4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը
հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։