https://arm.sputniknews.ru/20240604/sanahin-kajaranic-minchev-ajrum-kajaran-vnasvats-8-erkatughajin-gtseric-2y-verakangnvel-en-76624399.html
Սանահին կայարանից մինչև Այրում կայարան վնասված 8 երկաթուղային գծերից 2–ը վերականգնվել են
Սանահին կայարանից մինչև Այրում կայարան վնասված 8 երկաթուղային գծերից 2–ը վերականգնվել են
Sputnik Արմենիա
Վերականգնման աշխատանքներում ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 265 աշխատակից։ Ռուսաստանից ավելի քան 30 աշխատակիցներ են գործուղվել աղետի գոտի։ 04.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-04T11:40+0400
2024-06-04T11:40+0400
2024-06-04T11:41+0400
աղետի գոտի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
երկաթուղի
լոռի
տավուշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/04/76623100_0:52:1000:615_1920x0_80_0_0_71050f66f9bc7aaf8388bcb39a9c7c0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն։«Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով»,–նշված է հաղորդագրության մեջ։Ներկայումս իրականացվում է Ալավերդի-Հաղպատ ճանապարհի փլուզված հատվածի մաքրում քանդված կառույցների պայթեցման և ապամոնտաժման միջոցով, տարածքների մաքրման և շինարարական տեխնիկայի համար մուտքի ճանապարհներ կառուցելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ: Ավերված հատվածներից մեկի վրա կառուցվում է սանդղավանդ։Նշվում է, որ Ախթալա կայարանում ավարտվել են 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաև 400 մետր երկարությամբ կապի հենարանների և մալուխների վերականգնման աշխատանքները: Իրականացվել է նաև կայանի հատակի սարքավորումների ապամոնտաժում և լվացում կեղտից: Ավարտվել է կայանի արտաքին սարքավորումների կեղտից մաքրումը և վնասված ավտոմատացման սարքերի ապամոնտաժումը։Այրում կայարանում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ և ներմուծվում են նյութեր և սարքավորումներ՝ նավթամթերքների ընդունմանը նախապատրաստվելու նպատակով։ Նախատեսվում է, որ Այրում կայարանի բազայի հիման վրա կկազմակերպվի Հայաստան բեռների ներկրման ժամանակավոր սխեմա։Ընդհանուր առմամբ, վերականգնման աշխատանքներում ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 265 աշխատակից։ Ռուսաստանից ավելի քան 30 աշխատակիցներ են գործուղվել աղետի գոտի։ «Վրացական երկաթուղիներ» ընկերությունից սպասվում են ևս մի քանի մասնագետներ։Միևնույն ժամանակ ընկերության մանևրային ջերմաքարշը շարունակում է տեխնիկա և մարդկանց տեղափոխել ճանապարհներից կտրված Քարկոփ, Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում բնակավայրեր:Հիշեցնենք` ՀԿԵ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/04/76623100_56:0:944:666_1920x0_80_0_0_cd7320303569abe0ac84d4cd15d6c487.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղետի գոտի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), երկաթուղի, լոռի, տավուշ
աղետի գոտի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), երկաթուղի, լոռի, տավուշ
Սանահին կայարանից մինչև Այրում կայարան վնասված 8 երկաթուղային գծերից 2–ը վերականգնվել են
11:40 04.06.2024 (Թարմացված է: 11:41 04.06.2024) Վերականգնման աշխատանքներում ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 265 աշխատակից։ Ռուսաստանից ավելի քան 30 աշխատակիցներ են գործուղվել աղետի գոտի։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն։
«Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ներկայումս իրականացվում է Ալավերդի-Հաղպատ ճանապարհի փլուզված հատվածի մաքրում քանդված կառույցների պայթեցման և ապամոնտաժման միջոցով, տարածքների մաքրման և շինարարական տեխնիկայի համար մուտքի ճանապարհներ կառուցելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ: Ավերված հատվածներից մեկի վրա կառուցվում է սանդղավանդ։
Նշվում է, որ Ախթալա կայարանում ավարտվել են 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաև 400 մետր երկարությամբ կապի հենարանների և մալուխների վերականգնման աշխատանքները: Իրականացվել է նաև կայանի հատակի սարքավորումների ապամոնտաժում և լվացում կեղտից: Ավարտվել է կայանի արտաքին սարքավորումների կեղտից մաքրումը և վնասված ավտոմատացման սարքերի ապամոնտաժումը։
«Միևնույն ժամանակ, մատակարարվում են նյութեր և սարքավորումներ արտերկրից, պայմանագրեր են կնքվել, քարի մատակարարումներ են իրականացվում տարբեր քարհանքերից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այրում կայարանում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ և ներմուծվում են նյութեր և սարքավորումներ՝ նավթամթերքների ընդունմանը նախապատրաստվելու նպատակով։ Նախատեսվում է, որ Այրում կայարանի բազայի հիման վրա կկազմակերպվի Հայաստան բեռների ներկրման ժամանակավոր սխեմա։
Ընդհանուր առմամբ, վերականգնման աշխատանքներում ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 265 աշխատակից։ Ռուսաստանից ավելի քան 30 աշխատակիցներ են գործուղվել աղետի գոտի։ «Վրացական երկաթուղիներ» ընկերությունից սպասվում են ևս մի քանի մասնագետներ։
Միևնույն ժամանակ ընկերության մանևրային ջերմաքարշը շարունակում է տեխնիկա և մարդկանց տեղափոխել ճանապարհներից կտրված Քարկոփ, Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում բնակավայրեր:
Հիշեցնենք` ՀԿԵ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։