00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական մարմիններից հրահանգ չեմ ստանում. Մանասյանը` Բագրատ սրբազանի հետ չհանդիպելու մասին

© Photo : press office of the Human Rights Defender of ArmeniaՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՄԻՊ–ը պատրաստվում է առաջիկայում անդրադառնալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ընթացքում հնչած որոշ հարցադրումների։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վստահեցնում է` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հետ չհանդիպելու հրահանգ չի ստացել։ Այս մասին Մանասյանն ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը, շարժման մասնակիցների հետ այսօր գնացել էր ՄԻՊ գրասենյակի շենքի մոտ է։ Նա հանդիպում էր պահանջել Անահիտ Մանասյանի հետ և նշել էր, որ առնվազն 3 լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա։ Մանասյանը, սակայն, ասել էր, որ կհանդիպի, բայց առանց լրատվամիջոցների, և հանդիպում չէր կայացել։
«Մենք հանդիպման առաջարկ արել ենք` կոնկրետ ձևաչափով հանդիպում կազմակերպելու մասով։ Այս պահին էլ պատրաստ եմ հանդիպել` մեզ վերաբերելի մեթոդաբանությամբ։ Անձամբ ես երբևէ չեմ խուսափում հանդիպել թե՛ քաղաքացիների, թե՛ լրագրողների հետ։ Ես պետական մարմիններից հրահանգ չեմ ստանում, դա իմ դրվածքն է։ Ես երբեմն հայտարարություններ եմ անում, որ գուցե պետական մարմիններին հաճո չեն, բայց երբևէ որևէ հրահանգ կամ ցուցում չեմ ստացել»,– ասաց ՄԻՊ–ը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու այսօր մերժվեց սրբազանի հետ հանդիպումը լրագրողների ներկայությամբ, նա շեշտեց` քաղաքացիների հետ հանդիպումը հստակ մեթոդաբանություն ունի։
Նա նաև ընդգծեց, որ հավաքի ընթացքում հնչած որոշ հարցադրումների իրենք առաջիկայում կանդրադառնան։ Ընդգծեց, որ շարժման անդամների կողմից բարձրաձայնված խնդիրներից մեկը վերաբերում էր հավաքների ազատության իրավունքի իրացման գործընթացի շրջանակում իրականացրած ՄԻՊ–ի գործունեությանը։ Մանասյանը շեշտեց, որ իրենց մեղադրում են միայն արագ արձագանքման միջոցով խնդիրներին անդրադառնալու համար, սակայն ինքն այդպես չի կարծում։ Օրինակ բերեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, որի նկատմամբ ոստիկանները բռնի ուժ էին կիրառել, ծեծել, ապա բերման ենթարկել։
«Մենք հրապարակային անդրադարձել ենք այդ հարցին` նշելով անուն ազգանունը։ Իմ հայտարարությունում նշել եմ, որ ԱԺ պատգամավորին զրկել են ազատությունից, ինչպես նաև ուժի կիրառման օրինականությունը` դրա համաչափ կամ անհամաչափ լինելու տեսանկյունից»,– նշեց նա։
Մանասյանը հիշեցրեց, որ Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը հարցադրում է արել նաև սահմանամերձ բնակավայրերում ապրող, մասնավորապես Տավուշի մարզի երեխաների իրավունքների մասով։ Վստահեցրեց` ինքն անձամբ գնում է մարզեր ու արձանագրումներ է անում ոչ միայն երեխաների պաշտպանության, այլև դպրոցների տեղակայման և այլ հարցերի վերաբերյալ։
Լրահոս
0