https://arm.sputniknews.ru/20240604/eatm-um-petq-e-hamadzajnecnel-maqsajin-tarancman-hamakargi-masin-pajmanagiry-mishustin-76627214.html
ԵԱՏՄ-ում պետք է համաձայնեցնել մաքսային տարանցման համակարգի մասին պայմանագիրը․ Միշուստին
ԵԱՏՄ-ում պետք է համաձայնեցնել մաքսային տարանցման համակարգի մասին պայմանագիրը․ Միշուստին
Sputnik Արմենիա
ՌԴ վարչապետը նշել է, որ 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում կառուցվել է կարգավորման եզակի վերազգային համակարգ։ 04.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-04T12:12+0400
2024-06-04T12:12+0400
2024-06-04T12:14+0400
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
միխայիլ միշուստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/18/76186154_0:0:1600:901_1920x0_80_0_0_fdb6f6d7387c4db3c27f3906e2a1b81b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրներին և ՌԴ մյուս տնտեսական գործընկերներին կոչ է արել միանալ ԵԱՏՄ–ի շրջանակում ստեղծված վերազգային կարգավորման մեխանիզմներին։ Նա այդ մասին հայտարարել է այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։Միշուստինը նշել է, որ 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում կառուցվել է կարգավորման եզակի վերազգային համակարգ, որը սահմանում է միության երկրների տարածք մուտք գործող ապրանքների նկատմամբ պահանջների միասնականությունը։Միշուստինը հավելել է, որ այժմ ԵԱՏՄ երկրների առջև խնդիր է դրված համաձայնեցնել մաքսային տարանցման միասնական համակարգի մասին միջազգային պայմանագիրը, որպեսզի մյուս պետությունները կարողանան միանալ արդեն ձևավորված միութենական համակարգին:«Դա կհեշտացնի ապրանքների փոխադրումը, հնարավորություն կտա կիրառել ընդհանուր տարանցիկ հայտարարագիր, բեռներին հետևել նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ, ինչպես նաև երաշխավորել մաքսային վճարների մուծումը»,-հայտարարել է Միշուստինը։Ռուսաստանի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև մարկետփլեյսերի աշխատանքի կարգավորման ոլորտին։Միշուստինն ընդգծել է, որ մաքսային կարգավորման կատարելագործումն առաջնային է, առաջին հերթին՝ բոլոր ընթացակարգերի օպտիմալացման համար, ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների համար, այդ թվում՝ միասնական պատուհանի և կանաչ միջանցքների մեխանիզմների, հայտարարագրման էլեկտրոնային մեթոդների կիրառման միջոցով:Եվրասիական միջկառավարական խորհուրդը վերահսկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումը:2015 թվականին ստեղծված ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:ՀՀ–ն պատրաստ է ջանք գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար. փոխվարչապետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/18/76186154_0:0:1396:1046_1920x0_80_0_0_e858b651403b8337dc810d7fcf021728.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), միխայիլ միշուստին
ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), միխայիլ միշուստին
ԵԱՏՄ-ում պետք է համաձայնեցնել մաքսային տարանցման համակարգի մասին պայմանագիրը․ Միշուստին
12:12 04.06.2024 (Թարմացված է: 12:14 04.06.2024) ՌԴ վարչապետը նշել է, որ 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում կառուցվել է կարգավորման եզակի վերազգային համակարգ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրներին և ՌԴ մյուս տնտեսական գործընկերներին կոչ է արել միանալ ԵԱՏՄ–ի շրջանակում ստեղծված վերազգային կարգավորման մեխանիզմներին։ Նա այդ մասին հայտարարել է այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Միշուստինը նշել է, որ 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում կառուցվել է կարգավորման եզակի վերազգային համակարգ, որը սահմանում է միության երկրների տարածք մուտք գործող ապրանքների նկատմամբ պահանջների միասնականությունը։
«Նման մեխանիզմները պետք է զարգացնել և ներգրավել ԱՊՀ–ի մասնակիցներին և այլ երկրների, որոնց հետ մեր տնտեսական կապերը հատկապես ուժեղ են։ Դա մեզ թույլ կտա արդյունավետ կերպով, օգտագործելով արդեն ստուգված գործիքակազմը, նվազեցնել արգելքները արտադրողների համար»,- նշել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Միշուստինը հավելել է, որ այժմ ԵԱՏՄ երկրների առջև խնդիր է դրված համաձայնեցնել մաքսային տարանցման միասնական համակարգի մասին միջազգային պայմանագիրը, որպեսզի մյուս պետությունները կարողանան միանալ արդեն ձևավորված միութենական համակարգին:
«Դա կհեշտացնի ապրանքների փոխադրումը, հնարավորություն կտա կիրառել ընդհանուր տարանցիկ հայտարարագիր, բեռներին հետևել նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ, ինչպես նաև երաշխավորել մաքսային վճարների մուծումը»,-հայտարարել է Միշուստինը։
Ռուսաստանի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև մարկետփլեյսերի աշխատանքի կարգավորման ոլորտին։
«Գնալով ավելի մեծ պահանջարկ են ձեռք բերում մարկետփլեյսերն ու էլեկտրոնային առևտրի այլ ծառայությունները, ինչը նշանակում է, որ խաղի ընդհանուր և հասկանալի կանոններ են պետք»,- նշել է նա։
Միշուստինն ընդգծել է, որ մաքսային կարգավորման կատարելագործումն առաջնային է, առաջին հերթին՝ բոլոր ընթացակարգերի օպտիմալացման համար, ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների համար, այդ թվում՝ միասնական պատուհանի և կանաչ միջանցքների մեխանիզմների, հայտարարագրման էլեկտրոնային մեթոդների կիրառման միջոցով:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը վերահսկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումը:
2015 թվականին ստեղծված ԵԱՏՄ-ին անդամակցում են
Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: