00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ գլխավոր դատախազությունը նոր հարցումներ է ուղարկել «Հյուսիսային հոսքերի» հարցով

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՌուսաստանի գլխավոր դատախազությունը
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2024
Բաժանորդագրվել
Գլխավոր դատախազությունը լրացուցիչ հարցումներում ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ պետություններին անհրաժեշտ է կատարել միջազգային պարտավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Ռուսաստանի գլխավոր դատախազությունը լրացուցիչ հարցումներ է ուղարկել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Կիպրոսի պատկան մարմիններին՝ կապված ՌԴ-ի դեմ իրականացված ահաբեկչությունների, այդ թվում՝ «Հյուսիսային հոսքերում» պայթյունների հետ, լրագրողներին հայտնել է վերահսկիչ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Իվանովը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, չնայած առկա փաստերին, «ԱՄՆ-ի, Կիպրոսի և Ֆրանսիայի իրավասու մարմինները չեն իրականացրել այդ ահաբեկչությունների իրականացման համար ֆինանսավորման և այլ աջակցության հանգամանքների հետաքննություն, իսկ Գերմանիայի իրավասու մարմինները «խուսափում են Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ իրենց միջազգային պարտավորությունների կատարումից»:
Միևնույն ժամանակ, նշված երկրները հանդիսանում են Ռումբային ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի և Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի մասնակիցներ։ Ըստ այդմ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել ահաբեկչության և դրա ֆինանսավորման հետաքննության համար, ինչպես նաև առավելագույն օգնություն ցուցաբերել այդպիսի իրավախախտումների հետաքննության գործում, այդ թվում` աջակցություն ցուցաբերել դատաքննության համար անհրաժեշտ ապացույցների ձեռքբերման հարցում, ավելացրել է Իվանովը։
Եվրոպա ռուսական արտահանման երկու գազատարներում՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2», պայթյունները տեղի են ունեցել 2022-ի սեպտեմբերի 26-ին։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն հայտարարել է, որ գազատարներում փլուզումներն աննախադեպ են, և վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին հոդվածով գործ է բացել։
Ընթացիկ տարվա փետրվարին Դանիան և Շվեդիան հայտարարել էին «Հյուսիսային հոսքերում» արտակարգ դրության հանգամանքների հետաքննությունը դադարեցնելու մասին, քանի որ ոստիկանության ներկայացուցիչները բավարար հիմքեր չեն գտել քրեական գործ հարուցելու համար: Սակայն դանիացի մասնագետները եկել են այն եզրակացության, որ արտակարգ պատահարի գործում տեղի է ունեցել «կանխամտածված դիվերսիա»:
Այժմ հետաքննությունը շարունակում է միայն Գերմանիան։
Լրահոս
0