https://arm.sputniknews.ru/20240603/papikjany-ev-hajrapetjany-hetevel-en-hatuk-nshanakutjan-uzheri-zvoravarzhutjany-76602426.html
Պապիկյանը և Հայրապետյանը հետևել են հատուկ նշանակության ուժերի զորավարժությանը
Պապիկյանը և Հայրապետյանը հետևել են հատուկ նշանակության ուժերի զորավարժությանը
Sputnik Արմենիա
Զորավարժությանը ներգրավված են եղել հատուկ նշանակության ուժեր, հրետանային, ականանետային և այլ ստորաբաժանումներ։ 03.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-03T17:03+0400
2024-06-03T17:03+0400
2024-06-03T17:27+0400
զորավարժություններ
սուրեն պապիկյան
մխիթար հայրապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/03/76600847_0:133:1280:853_1920x0_80_0_0_1e8667f13296e6cb916dc99f9e5572dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են ԶՈւ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։«Զորավարժությանն ակտիվ մասնակցել են հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈւ զինանոցը: Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմի մասնագիտական բարձր որակների, հրաձգությունն ու առաջադրված խնդիրները, զորքերի ներդաշնակումը գերազանց կատարելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/03/76600847_0:0:1138:853_1920x0_80_0_0_4f3f8c5eaf65615cfb3afdf375ff019e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորավարժություններ, սուրեն պապիկյան, մխիթար հայրապետյան
զորավարժություններ, սուրեն պապիկյան, մխիթար հայրապետյան
Պապիկյանը և Հայրապետյանը հետևել են հատուկ նշանակության ուժերի զորավարժությանը
17:03 03.06.2024 (Թարմացված է: 17:27 03.06.2024) Զորավարժությանը ներգրավված են եղել հատուկ նշանակության ուժեր, հրետանային, ականանետային և այլ ստորաբաժանումներ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են ԶՈւ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զորավարժությանն ակտիվ մասնակցել են հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈւ զինանոցը: Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմի մասնագիտական բարձր որակների, հրաձգությունն ու առաջադրված խնդիրները, զորքերի ներդաշնակումը գերազանց կատարելու համար: