00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ երկրների 5-րդ երիտասարդական թատերական ֆորումը տեղի կունենա Ալմաթիում

© Sputnik / Asatur YesayantsԹատրոն, դիմակներ
Թատրոն, դիմակներ - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2024
Բաժանորդագրվել
Ֆորումի լավագույն ներկայացումը կմասնակցի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին, որը տեղի կունենա Մոսկվայում 2025-ին:
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հունիսի 3-9-ը Ալմաթիում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդական թատերական 5-րդ ֆորումը, որը կհավաքի 9 երկրների թատերական համայնքների ավելի քան 200 երիտասարդ ներկայացուցիչների: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի մամուլի ծառայությանը։
«2024-ի հունիսի 3-ից 9-ը Ղազախստանում տեղի կունենա ԱՊՀ երկրների երիտասարդական հինգերորդ թատերական ֆորումը, որը կոչված է ամրապնդելու երիտասարդ թատերական գործիչների ստեղծագործական կապերը։ Ալմաթին կդառնա ձգողականության կենտրոն 35 տարեկանից ցածր ավելի քան 200 ռեժիսորների, դրամատուրգների, դերասանների, բեմանկարիչների, թատերական քննադատների համար, որոնք կժամանեն ինը երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան», - նշվում է կոնֆեդերացիայի հաղորդագրությունում։
Նշվում է, որ ֆորումի շրջանակներում երիտասարդ ռեժիսորները կներկայացնեն ինը ներկայացում: Ֆորումը կբացվի «Ալաթաու» ավանդական արվեստի թատրոնի «Mamluk. սուլթան Բեյբարս» ներկայացմամբ՝ Ֆարհադ Մոլդագալիի բեմադրությամբ։
Ինչպես հայտնում են կազմակերպիչները, պրոֆեսիոնալ ժյուրին կորոշի հաղթողներին, որոնց կհանձնեն դրամական պարգևներ և հուշամեդալներ՝ ոսկե, արծաթե և բրոնզե հովանոցի տեսքով, որը ԱՊՀ երկրների երիտասարդական թատերական ֆորումի միավորող խորհրդանիշն է: Ֆորումի լավագույն ներկայացումը կմասնակցի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին, որը տեղի կունենա Մոսկվայում 2025-ին:
ԱՊՀ–ում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճում է. Միշուստին
ԱՊՀ երկրների երիտասարդական թատերական ֆորումն անցկացվում է տրիենալեի ձևաչափով՝ երեք տարին մեկ: 2012-ին այն կայացել է Քիշնևում, 2015-ին՝ Մինսկում, 2018-ին ՝ Երևանում, իսկ 2021-ին՝ Տաշքենդում։ Նախապատրաստական երկու-երեք տարվա ընթացքում ընտրվում են երիտասարդ ռեժիսորների ներկայացումներ, թատերական նկարիչների աշխատանքներ, երիտասարդ դրամատուրգների պիեսներ: Յուրաքանչյուր համաժողովին մասնակցում է շուրջ 300 մարդ ԱՊՀ, Բալթյան երկրներից և Վրաստանից: Ֆորումի գոյության 12 տարիների ընթացքում մասնակիցների ընդհանուր թիվը գերազանցել է հազարը, իսկ հանդիսատեսինը՝ ավելի քան 20 հազարը:
Լրահոս
0