https://arm.sputniknews.ru/20240601/pashinjany-putinin-shnvorhakalutjun-e-hajtnel-erkatughu-veraberjal-handznararakani-hamar-76535575.html
Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել երկաթուղու վերաբերյալ հանձնարարականի համար
Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել երկաթուղու վերաբերյալ հանձնարարականի համար
Sputnik Արմենիա
Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ՌԴ գործընկերները խոստացել են սեղմ ժամկետներում վերականգնել երկաթգիծը։ 01.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-01T13:25+0400
2024-06-01T13:25+0400
2024-06-01T14:15+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35786205_0:0:1600:901_1920x0_80_0_0_849a6bd005fe21d36c5f3cdaa5130829.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհակալություն հայտնել երկաթուղու վերաբերյալ տրված հանձնարարականի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Փաշինյանը հեռախոսով խոսել է նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստի հետ։ Նշվում է, որ երկու վարչապետները քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր։ Միշուստինը ՀՀ վարչապետին ևս մեկ անգամ շնորհավորել է ծննդյան տոնի առթիվ։Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։ Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 30-ին հայտնեց, որ մոտ 2 կմ–ի են հասնում երկաթուղու տարբեր հատվածների վնասվածքները, խոսքը վերաբերում է Այրումից մինչև Սանահին կայարանի 27 կմ–անոց հատվածին։ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում երկաթուղու վերականգնման թեմայով շփումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ, նրանք հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35786205_96:0:1517:1066_1920x0_80_0_0_a79287994dcbd99839c3d609870b9da1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել երկաթուղու վերաբերյալ հանձնարարականի համար
13:25 01.06.2024 (Թարմացված է: 14:15 01.06.2024) Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ՌԴ գործընկերները խոստացել են սեղմ ժամկետներում վերականգնել երկաթգիծը։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհակալություն հայտնել երկաթուղու վերաբերյալ տրված հանձնարարականի համար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև ս/թ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ «Ռուսական երկաթուղիներին» տրված հանձնարարականի համար»,– ասված է հաղորդագրությունում:
ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Փաշինյանը հեռախոսով խոսել է նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստի հետ։ Նշվում է, որ երկու վարչապետները քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր։ Միշուստինը ՀՀ վարչապետին ևս մեկ անգամ շնորհավորել է ծննդյան տոնի առթիվ։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի
վարարման հետևանքով
4 մարդ է մահացել։ Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը
հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Գնել Սանոսյանը մայիսի 30-ին հայտնեց, որ մոտ 2 կմ–ի են հասնում երկաթուղու տարբեր հատվածների վնասվածքները, խոսքը վերաբերում է Այրումից մինչև Սանահին կայարանի 27 կմ–անոց հատվածին։
Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում երկաթուղու վերականգնման թեմայով շփումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ, նրանք հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի։