00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Հրայր Կամենդատյան
Պետք չէ լսել իշխանության հայտարարությունները, քանի որ վիճակագրությունն այլ բան է վկայում.Կամենդատյան
09:47
7 ր
Մհեր Աբրահամյան
Հալեպ մտած գրոհայինները ֆինանսավորվում են Թուրքիայի և Արևմուտքի կողմից․Աբրահամյան
09:56
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարճ ժամանակում կվերականգնենք հեղեղումից վնասված երկաթուղու երթևեկությունը. ՀԿԵ ղեկավար

Բաժանորդագրվել
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը երկաթուղային գծերի վերականգնման աշխատանքներ է իրականացնում հայ գործընկերների հետ։
Դեբեդ գետի երկայնքով անցնող և տարերային աղետից վնասված երկաթուղային հատվածների մոտ ՀԿԵ-ի ջերմաքարշերը քարերով բեռնված ինքնաթափ վագոններ են տեղափոխում։ Դրանք բեռնվում են Քարաբերդի քարհանքերում և «Այրում» կայարանում։
Բեռը լցվում է ուղիղ գետը՝ երկաթգծերի երկայնքով հողի կայունությունն ապահովելու համար։ Աշխատանքներն իրականացվում են առանց դադարների։ Այս միջոցառումները ձեռնարկվում են, որպեսզի հետագայում ջրային տարերքը թույլ չտա խախտել գնացքների անխափան երթևեկությունը։
«Դեբեդ գետը Հայաստանի երկաթուղային հաղորդակցության ողջ պատմության ընթացքում երբեք այսպես չէր վարարել։ Մեր աշխատակիցները հեղեղումների նման հետևանքների վերացման փորձ չունեին, ուստի Ռուսաստանից օպերատիվորեն գործուղեցին «Ռուսական երկաթուղիների» փորձառու մասնագետների», - ասում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:
Հայաստան են եկել նախագծողներ «Ռոսժելդորպրոեկտ» ինստիտուտից և ճանապարհային տնտեսության մասնագետներ։ Գործնական օգնություն ցուցաբերելու համար առաջիկայում ՀՀ կժամանի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության պրոֆիլային ծառայությունների մեծ խումբ։ Վերականգնողական աշխատանքների գործընթացը Մոսկվայից անձամբ ղեկավարում է ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը։ ՀԿԵ-ին հասցված վնասների վերաբերյալ ճշգրիտ թվերը դեռևս ամփոփված չեն։ Այս պահին ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է տարերքի հետևանքների վերացման վրա։
«Վնասվել է 8 հատված, շարքից դուրս է եկել 2 կմ երկաթգիծ, իսկ վթարային գոտին ձգվում է 15 կմ: Այսօր առավոտյան մենք վերականգնեցինք երթևեկությունը մի հատվածում և շարժվեցինք առաջ», - ասում է Ալեքսեյ Մելնիկովը:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ տարերքը վնասել է ավտոմոբիլային կամուրջները, այդ պատճառով մարդկանց և նյութերը անվավոր տրանսպորտով աղետի վայրեր տեղափոխել հնարավոր չէ: Հայ մասնագետները կարողացել են վերականգնել կենսական կարևոր կամուրջներից մեկի երթևեկությունը, և դա նկատելիորեն արագացրել է ռուս գործընկերների աշխատանքի տեմպը։
Երկաթուղայինների առջև երկու խնդիր է դրված՝ հնարավորինս կարճ ժամանակում ապահովել շարժակազմերի երթևեկությունը և ամբողջությամբ վերականգնել վնասված ենթակառուցվածքը։ Միևնույն ժամանակ ՀԿԵ-ի «Այրում» կայարանում գործող ջերմաքարշի շնորհիվ կարողանում են մեկուսացման մեջ հայտնված բնակավայրեր տեղափոխել սննդամթերք, ԱԻՆ–ի մասնագետներին և տեխնիկան։ Նույն լոկոմոտիվով նաև հիվանդ երեխա է տեղափոխվել, քանի որ շտապօգնության մեքենան չի կարողացել հասնել նրա մոտ։
Հիշեցնենք` ՀԿԵ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։
Ցեխոտ տներ, փչացած գույք և հուսալքված մարդիկ. Ալավերդին ու Քարկոփը աղետից հետո
Լրահոս
0