https://arm.sputniknews.ru/20240601/mahacel-e-petdumaji-patgamavvor-artur-chilingarvovy--76552943.html
Մահացել է Պետդումայի պատգամավոր և հայազգի մեծանուն բևեռախույզ Արթուր Չիլինգարովը
Մահացել է Պետդումայի պատգամավոր և հայազգի մեծանուն բևեռախույզ Արթուր Չիլինգարովը
Sputnik Արմենիա
Հայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանում։ 01.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-01T20:58+0400
2024-06-01T20:58+0400
2024-06-01T21:04+0400
արթուր չիլինգարով
մահ
պետդումա
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/2052/54/20525435_0:79:2742:1622_1920x0_80_0_0_964a238448be6cbb646f3f578e956b7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Մահացել է Պետդումայի պատգամավոր և հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովը: Տեղեկությունը հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։Ստորին պալատի խոսնակ Վյաչլավ Վոլոդինը ցավակցություն է հայտնել նրա հարազատներին ու մտերիմներին:Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25–ին Լենինգրադում։ Նրա հայրը` Նիկոլայ Չիլինգարյանը, հայ էր, կուսակցական բարձր պաշտոն է զբաղեցրել, բայց 1940–ականներին ճնշումների է ենթարկվել (վերականգնվել է 1954 թվականին)։Արթուր Չիլինգարովն ամբողջ կյանքում զբաղվել է գիտությամբ։ Աշխարհում հայտնի է դարձել որպես հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։ Ռուսական և միջազգային պարգևներից բացի, 2000 թվականին Հայաստանում ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թվականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։Վլադիմիր Պուտինը պատվավոր կոչում է շնորհել Արթուր Չիլինգարովին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2052/54/20525435_0:0:2732:2048_1920x0_80_0_0_5945c7c2bd6d3c58bd468d2e177c35c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր չիլինգարով, մահ, պետդումա, պատգամավոր
արթուր չիլինգարով, մահ, պետդումա, պատգամավոր
Մահացել է Պետդումայի պատգամավոր և հայազգի մեծանուն բևեռախույզ Արթուր Չիլինգարովը
20:58 01.06.2024 (Թարմացված է: 21:04 01.06.2024) Հայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանում։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Մահացել է Պետդումայի պատգամավոր և հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովը: Տեղեկությունը հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Ստորին պալատի խոսնակ Վյաչլավ Վոլոդինը ցավակցություն է հայտնել նրա հարազատներին ու մտերիմներին:
«Կյանքից հեռացել է հրաշալի մարդ, մեր գործընկեր Արթուր Չիլինգարովը։ Արկտիկայի և Անտարկտիկայի անձնուրաց հետազոտող, պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, նա անգնահատելի ներդրում է ունեցել Հյուսիսային և Համաշխարհային օվկիանոսի ուսումնասիրության և զարգացման գործում: Արթուր Չիլինգարովը ղեկավարել է մի քանի արշավախմբեր, մասնակցել է փրկարարական ամենաբարդ գործողություններին, երկար տարիներ աշխատել է ծայրահեղ պայմաններում՝ ամեն օր կատարելով աշխատանքային սխրանքներ»,– ասվում է Պետդումայի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25–ին Լենինգրադում։ Նրա հայրը` Նիկոլայ Չիլինգարյանը, հայ էր, կուսակցական բարձր պաշտոն է զբաղեցրել, բայց 1940–ականներին ճնշումների է ենթարկվել (վերականգնվել է 1954 թվականին)։
Արթուր Չիլինգարովն ամբողջ կյանքում զբաղվել է գիտությամբ։ Աշխարհում հայտնի է դարձել որպես հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։ Ռուսական և միջազգային պարգևներից բացի, 2000 թվականին
Հայաստանում ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թվականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։