00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետի աշխատակազմում քննարկվում է Շուռնուխի բնակիչներին փոխհատուցում տալու հարցը

© Sputnik / David GalstyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2024
Բաժանորդագրվել
2024 թվականից Շուռնուխում իրենց տները կորցրած բնակիչները դրամական փոխհատուցումներ չեն ստանում։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ վարչապետի աշխատակազմում քննարկում են Շուռնուխում տները կորցրած բնակիչներին դրամական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգելու հարցը։
Մայիսի սկզբին գրել էինք, որ Շուռնուխի բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, դեռ նոր տները չեն ստացել, բայց իշխանությունը դադարեցրել են վճարել նրանց ամսական դրամական օգնությունը, որը, ի թիվս այլ բաների, ծախսվում էր վարձավճարը մուծելու համար։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ 2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել խոստացված տները։
Սակայն դեռ 2021 թվականի փետրվարին ներկայիս Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը այդ տարիներին զբաղեցնում էր Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի և ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, Հանրային հեռուստաընկերության եթերում խոստացել էր, որ թաղամասի կառուցումը կավարտվի մեկ տարվա ընթացքում և քանի դեռ ավարտին հասցված չէ, այդ ընտանիքները (տուն կորցրած) կստանան դրամական աջակցություն` մինչև նորամուտ։
Թաղամասի շինարարությունը անգամ 2023 թվականին չավարտվեց, սակայն ամսական 68.000 դրամ օգնությունը դադարեցվեց 2024 թվականի սկզբից։ Հաշվի առնելով Ռոբերտ Ղուկասյանի խոստումը, հետաքրքրվեցինք, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր է մարզպետարանը պատրաստվում անել։ Սյունիքի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ կառավարության 2021 թվականի որոշմամբ սոցիալական աջակցության տրամադրման ժամկետն էր սահմանվել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:
«Հաշվի առնելով խնդիրը` ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 2024 թվականի հունվարի 17-ին գրավոր առաջարկություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` սոցիալական ապահովության ծրագրի շրջանակներում քաղաքացիներին դրամական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգելու համար»,–հայտնեցին Սյունիքի մարզպետարանից։
Բացի այդ , մարզպետարանից հայտնեցին, որ բնակելի տների կառուցման և հատկացման գործընթացը գտնվում է ավարտական փուլում:
Մյուս հարցերով մարզպետարանից առաջարկեցին դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Սյունիքի մարզպետարանից ծրագրի երկարաձգման առաջարկ ստացել են, որն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:
«Միջոցառման շրջանակում սոցիալական աջակցության տրամադրման ժամկետների երկարաձգման ուղղությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմից համապատասխան հանձնարարական ստանալու դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմշակի և սահմանված կարգով կներկայացնի ՀՀ կառավարության հաստատմանը»,- հայտնեցին նախարարությունից։
Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած անձինք 68 000 դրամ աջակցությունը կստանան ևս 5 ամիս
Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմ, պարզելու համար, թե ինչ որոշում է կայացվելու։
Մեզ հայտնեցին, որ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցերի պատասխանները կտրամադրեն 30-օրյա ժամկետում: Համապատասխան գրությունը ստանալուց հետո այն կհրապարակենք։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասը (13 տուն) անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Այդ տների փոխարեն նոր թաղամասում կառուցվող 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021 թվականին։ Սակայն շինարարության ավարտի ժամկետն արդեն 6 անգամ պաշտոնապես հետաձգվել է։ Քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիայի վերջին հարցմանը պատասխանել էին, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի ապրիլին։
Լրահոս
0