https://arm.sputniknews.ru/20240531/tavushy-hanun-hajreniqi-sharzhman-mi-masnakicy-mjusin-vnasel-e-ktrvogh-gvortsiqvov-qk-76493806.html
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մի մասնակիցը մյուսին վնասել է կտրող գործիքով․ ՔԿ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մի մասնակիցը մյուսին վնասել է կտրող գործիքով․ ՔԿ
Sputnik Արմենիա
ՔԿ-ն հայտնում է, որ Ռ.Հ.-ն նախկինում 4 անգամ քրեական պատասխանատվության էր ենթարկվել, ադյ թվում՝ դասալքության համար։ 31.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-31T13:06+0400
2024-05-31T13:06+0400
2024-05-31T13:07+0400
դանակահարություն
քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասնակիցը մեկ այլ մասնակցի կտրող գործիքով մարմնական վնասվածք է պատճառել, ինչի համար ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ մայիսի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սուրբ Աննա եկեղեցու բակում վիճաբանություն է տեղի ունեցել հավաքի մասնակիցներ Ս.Դ.-ի և Ռ.Հ.-ի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել Ս.Դ.-ի այտի և պարանոցի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ դասալքության, զորամասն ինքնակամ լքելու, ինչպես նաև ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու համար նախկինում 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված Ռ.Հ.-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դանակահարություն, քննչական կոմիտե
դանակահարություն, քննչական կոմիտե
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մի մասնակիցը մյուսին վնասել է կտրող գործիքով․ ՔԿ
13:06 31.05.2024 (Թարմացված է: 13:07 31.05.2024) ՔԿ-ն հայտնում է, որ Ռ.Հ.-ն նախկինում 4 անգամ քրեական պատասխանատվության էր ենթարկվել, ադյ թվում՝ դասալքության համար։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասնակիցը մեկ այլ մասնակցի կտրող գործիքով մարմնական վնասվածք է պատճառել, ինչի համար ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մայիսի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սուրբ Աննա եկեղեցու բակում վիճաբանություն է տեղի ունեցել հավաքի մասնակիցներ Ս.Դ.-ի և Ռ.Հ.-ի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել Ս.Դ.-ի այտի և պարանոցի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ռ.Հ.-ն ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից առերևույթ հանցագործության գործիքը հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ դասալքության, զորամասն ինքնակամ լքելու, ինչպես նաև ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու համար նախկինում 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված Ռ.Հ.-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին: