00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանի տարածքում վերսկսվել է պարտքի վճարումից հետո

© Sputnik / Наталья СеливерстоваԱռաջին ալիք
Առաջին ալիք - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2024
Բաժանորդագրվել
Մխիթար Հայրապետյանի խոսքով` պարտքերը չվճարելու հետ կապված պատժամիջոցները նույն սկզբունքով կիրառվում են հայկական հեռուստաընկերությունների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ռուսական առաջին ալիքի հեռարձակումը պարտքի վճարելուց հետո Հայաստանի հանրային մուլտիպլեքսում վերսկսվել է։ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը: Դա բացատրվել էր նրանով, որ ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք։
«Դուք գիտեք, որ հունվար ամսից, երբ ես ստանձնեցի նախարարի պարտականությունները, մենք մի քանի հանդիպում ենք անցկացրել ՀՀ–ում գործող հայաստանյան հեռուստաալիքների ղեկավարների հետ, որոնք հանրային մուլտիպլեքսում հեռարձակվում են։ Բոլորին հայտնել ենք, որ պատրաստ ենք հոգ տանել իրենց մասին տարբեր մեխանիզմներով, բայց մեզ համար կա մեկ «կարմիր գիծ»՝ դա Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցին վճարվող գումարն է։ Բոլոր այն հեռուստաալիքների նկատմամբ, որոնք չեն կատարում իրենց ֆինանսական պարտավորությունները, սանկցիաներ են կիրառվում։ Սանկցիաների տակ ընկել են մի շարք հայկական հեռուստաալիքներ։ Սա տխուր փաստ է»,– նշեց Հայրապետյանը։
Նրա խոսքով` այդ հանգամանքը փաստում է այն մասին, որ ոլորտը բարդ ու խոցելի իրավիճակում է, այդ թվում` գովազդային շուկայի բարդությունների պատճառով, և ոչ միայն։ Նախարարը վստահեցրեց` իրենք դիտարկում են հեռուստաընկերություններին օգնելու տարբերակները։
Ռուսական կամ այլ ընկերություններ, Հայրապետյանի խոսքով, նույնպես պետք է հետևեն այդ կանոններին։
Նա տեղեկացրեց, որ ռուսական Առաջին ալիքին մի քանի ծանուցումից հետո 2,5 մլն դրամի պարտքը չէր վճարվել, և իշխանությունները ստիպված են եղել դադարեցնել հեռարձակումը։
«Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը, և հաջորդ օրը հեռարձակումը վերսկսվեց»,– ասաց Հայրապետյանը:
Նա կոչ արեց այս հարցը չշփոթել այլ հարցերի հետ, որովհետև սա ամենօրյա աշխատանքի դրվագներից մեկն է։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» ընկերությունը հայտնել է, որ Հայաստանում հեռարձակման հնարավոր դադարեցման մասին նախնական ծանուցումներ չի ստացել, թեև դա նախատեսված է համաձայնագրերով: Հեռուստաընկերությունից նաև նշել են, որ առաջացած պարտքի պատճառները բացառապես տեխնիկական են եղել։
Լրահոս
0