00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է պետությանը ծառայեք, ոչ թե սրա- նրա քմահաճույքները կատարեք. սրբազանը՝ դատախազներին

Բաժանորդագրվել
Նա նաև դատապարտեց դատախազությանը, որ քար լռություն է պահում, երբ Տավուշում իրականացվում է «հակասահմանադրական ու ապօրինի սահմանագծում կոչված գործընթացը»։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ «Տավուշ հանուն հայրենիքի» շարժումը քայլերդով հասավ դատախազություն։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դիմելով գլխավոր դատախազին ու դատախազության աշխատակիցներին ասաց, որ նրանք ոչ թե վարչապետին պետք է ծառայեն, այլ մարդկանց։
«Դատախազը պետք է ոչ թե զեկույցներ ներկայացնի վարչապետին, այլ հանրությանը ծառայի։ Դուք պետք է պետությանը ծառայեք, ոչ թե սրա, նրա քմահաճույքները կատարեք։ Ինչ գործ ասես` հարուցել են մարդկանց նկատմամբ` մեծ մասը ապօրինի ու անհիմն, անօրինական, կարված գործեր են»,– ասաց սրբազանը դատախազության շենքի դիմաց։
Նա նաև դատապարտեց դատախազությանը, որ քար լռություն է պահում, երբ Տավուշում իրականացվում է հակասահմանադրական ու ապօրինի սահմանագծում կոչված գործընթացը։
«Սա լրիվ ձեր տիրույթում է գտնվում։ Իսկ դուք լռել եք, լռել եք, որովհետև այդ հանցանքի մասնակից եք»,– հավելեց նա։
Դատախազությունից հետո ակցիան շարունակելու համար շարժման մասնակիցները գնացին դեպի նախարարությունների շենք։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0