00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի խորհրդարանի նախկին ղեկավար Ալի Լարիջանին կմասնակցի նախագահական ընտրություններին

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցԱլի Լարիջանի
Ալի Լարիջանի - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2024
Ալի Լարիջանի
Բաժանորդագրվել
Ալի Լարիջանին դարձել է նախագահի վեցերորդ գրանցված թեկնածուն։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Իրանի խորհրդարանի նախկին ղեկավար Ալի Լարիջանին, որն Իրանի ամենահայտնի քաղաքական գործիչներից է, գրանցել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը։
Նշվում է, որ Լարիջանին դարձել է վեցերորդ գրանցված թեկնածուն. մեկ օր առաջ գրանցվել են ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Մոստաֆա Կավաքեբիանը, Անկախության և հավասարության կուսակցության գլխավոր քարտուղար Գոդրատալի Հեշմաթիանը, ինչպես նաև խորհրդարանի անդամներ Մոհամադռեզա Սաբաղիանը և Աբբաս Մոգթադային:
Լարիջանին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդականն է և քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի իսկական անդամ: Նա եղել է խորհրդարանի ներկայացուցիչ և ղեկավար, Իրանի պետական հեռուստառադիոընկերության ղեկավար, մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։
Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահական նոր ընտրությունները պետք է տեղի ունենան 50 օրվա ընթացքում: Թեկնածուների գրանցումը կիրականացվի մայիսի 30-ից հունիսի 3-ը, ստուգումը՝ հունիսի 4-10-ը: Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին: Նախընտրական քարոզարշավը կտևի հունիսի 12-26-ը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Եթե անհրաժեշտություն լինի, երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին։
Լրահոս
0